Բեռլինում ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներն ակցիա են անցկացրել՝ բողոքելով Բաքվի կողմից ակտիվիստների նկատմամբ բռնաճնշումների դեմ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Գերմանիայում բնակվող ադրբեջանցի քաղաքական էմիգրատները բողոքի ակցիա են անցկացրել Գերմանիայի ԱԳՆ-ի, Բեռլինում Amnesty International-ի և Human Rights Watch-ի գրասենյակների առջև, գրում է Թուրան գործակալությունը։

Նրանք պահանջել են ազատ արձակել Գերմանիայից արտաքսված և Ադրբեջանի իշխանությունների կողմից Բաքվում ձերբակալված ակտիվիստներին։ Այս մասին հայտնել է DAS կազմակերպության անդամ Սիրուս Իբրահիմլին։

Նրա խոսքով՝ ակցիայի նպատակն էր ուշադրություն հրավիրել 2021 թվականի հունիս-նոյեմբերին Գերմանիայից արտաքսված ակտիվիստների՝ Մութալիմ Օրուջևի, Մալիք Ռզաևի, Ջաֆար Միրզոևի և Փյունխան Քարիմլիի բռնաճնշումների փաստերի վրա։ Նրանք ձերբակալվել են Ադրբեջանում թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով և խոշտանգումների ենթարկվել։

Եվս մի ակտիվստ՝ մարտի 29-ին արտաքսված Սամիր Աշուրովը, 20 օր անց ձերբակալվել է դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով։

Իբրահիմլին նշել է, որ բոլորը նախկինում մասնակցել են Գերմանիայում բողոքի ակցիաների՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների դեմ։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ նրանց հետապնդում են քաղաքական դրդապատճառներով։

Ցույցի մեկ այլ կազմակերպիչ Հաջի Կալպալիզադեն էլ հայտարարել է, որ Ադրբեջան արտաքսվածների ձերբակալությունները կատարվել են միջազգային իրավունքի խախտմամբ։ Դրա համար ցուցարարները դիմել են Գերմանիայի ԱԳՆ-ին, ժողովրդավարական պետությունների դեսպանություններին և միջազգային կազմակերպություններին՝ կոչ անելով վերոնշյալ ակտիվիստներին քաղբանտարկյալ ճանաչել և Բաքվից պահանջել կատարել Ռեադմիսիայի համաձայնագրի սկզբունքները։

Ցուցարարների պահանջները փոխանցել են Գերմանիայի ԱԳՆ-ին, երկրում Amnesty International-ի և Human Rights Watch-ի գրասենյակներին։ Դիմումի տեքստում նաև նշվում է, որ Գերմանիայի իշխանությունները ևս պետք է համապատասխան միջոցներ ձեռնարկեն նշյալ ակտիվիստների ազատ արձակման համար։

Էմմա Չոբանյան