ՀԱՄԱՍ-ը կոչ է արել բոլոր պաղեստինցիներին «անկոտրում պաշտպանել» Ալ-Աքսա մզկիթը

Լուրեր

28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գազայի հատվածը վերահսկող ՀԱՄԱՍ շարժումը կոչ է արել բոլոր պաղեստինցիներին՝ «անկոտրում պաշտպանել» Արևելյան Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք մոբիլիզացնում ենք մեր ուժերը՝ որտեղ հնարավոր է, և կոչ ենք անում պաղեստինցի ժողովրդին նույնպես միավորել ուժերն ու անկոտրում պաշտպանել Ալ-Աքսա մզկիթը»,- հաղորդում է  Al-Mayadeen-ը:

Ըստ ՀԱՄԱՍ-ի՝ «իսրայելական օկուպանտների հանցագործությունների դեմ պայքարելու համար անհրաժեշտ է համակարգել տարածաշրջանում շարժման բոլոր ստորաբաժանումների գործողությունները»։

«Ալ-Աքսա մզկիթի հավատացյալների վրա հարձակումները միայն նշանակում են, որ Իսրայելի ղեկավարության, ներառյալ՝ վարչապետ Նաֆթալի Բենեթի և արտգործնախարար Յաիր Լապիդի քաղաքական ապագան դատապարտված են ձախողման»,- ասել է ՀԱՄԱՍ-ի անդամ Մուշիր ալ-Մասրին։

Հիշեցնենք, որ Իսրայելի անվտանգության ուժերն ապրիլի 15-ին լուսաբացից առաջ, երբ հազարավոր պաղեստինցիներ հավաքվել էին սուրբ Ռամադան ամսվա ընթացքում աղոթքի համար, մտել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համալիր՝ հրահրելով բախումներ, որոնց հետևանքով, ինչպես հայտնել են բժիշկները, վիրավորվել է առնվազն 117 պաղեստինցի։

Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը մզկիթի տարածք են մտել՝ հեռացնելու քարերը, որոնք հավաքվել էին բռնության ակնկալիքով: Սրբավայրը, որը սուրբ է հրեաների և մահմեդականների համար, հաճախ եղել է իսրայելա-պաղեստինյան անկարգությունների էպիկենտրոնը, լարվածությունը սրվել է վերջին բռնությունների ալիքի ֆոնին: Անցյալ տարի տեղի ունեցած բախումները նպաստել են Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ 11-օրյա պատերազմի բռնկմանը:

Տաթև Ֆռանգյան