Ուկրաինան վերականգնելու համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Պատերազմից հետո Ուկրաինայի վերականգնման համար կպահանջվի մոտ 600 միլիարդ դոլար (553 միլիարդ եվրո)։ Այս մասին Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանների շրջանակում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ուկրաինայի նախարարների կաբինետի ղեկավարը ԱՄՀ անդամներին կոչ է արել նվիրաբերել այս կազմակերպությունից ստացված իրենց պահուստային ակտիվների 10%-ը՝ Կիևին աջակցելու համար։

Կարճաժամկետ հեռանկարում Ուկրաինային անհրաժեշտ է ամսական 4-ից 5 միլիարդ դոլար (3,69-4,61 միլիարդ եվրո) ֆինանսավորում, ընդգծել է Շմիգալը՝ հավելելով, որ երկարաժամկետ հեռանկարում երկրին անհրաժեշտ է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի համար «Մարշալի պլանի» նման վերականգնման ռազմավարություն։

Շմիգալը նշել է, որ նման պլանը ենթադրում է երկրի անդամակցություն ԵՄ-ին։ Ուկրաինացի պաշտոնյան նաև կոչ է արել համաշխարհային հանրությանն օգնել Ուկրաինային զինամթերքի և զենքի մատակարարման ու Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ճնշման ուժեղացման հարցում։

Տաթև Ֆռանգյան