Ղրղզստանի իշխանություններն արգելել են մայիսի 9-ին Z խորհրդանիշն օգտագործել

Լուրեր

27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.03.2026 | 21:10
Փլուզված սելավատարից արտահոսքի ինտենսիվությունը նվազել է. ՓԾ
27.03.2026 | 20:57
Դատարանը մերժել է 200 դոլարի և մեկ շիշ կոնյակի կաշառքի գործով անցնող պոլիկլինիկայի նախկին տնօրենի և նրա կնոջ գույքի բռնագանձման պահանջը
27.03.2026 | 20:41
Վարդենիսի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձնախան անձրև է տեղում
27.03.2026 | 20:28
Անկարան հայտնում է, որ փորձում են պարզել՝ ով է տվել Իրանից Ադրբեջանի և Թուրքիայի ուղղությամբ հրթիռներ արձակելու հրամանը
27.03.2026 | 20:13
Եզդիների թիվը նվազել է, ռուսներինը՝ աճել. ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնությունների հետ կապված պատկերը
27.03.2026 | 20:00
«Սադրանք է եղել, այդ տղայի համակրած ուժերը ասֆալտի մեջ կկատոկեին իրեն, կանցնեին վրայով․ դա ի՞նչ պահվածք էր»․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 19:49
Մակրոնի հրամանագրով Պապիկյանին շնորհվել է Ֆրանսիայի «Պատվո լեգեոն» շքանշանը
27.03.2026 | 19:36
«Թել-Սել»-ի բոլոր վճարամիջոցներով վերականգնվել են «Վիվա» ծառայությունների դիմաց վճարումները
27.03.2026 | 19:31
Վարչական դատարանը մերժել է «Տաշիր Կապիտալ»-ի հայցը
27.03.2026 | 19:13
Նոր արգելանքներ՝ Վահե Հակոբյանի հոր ընկերության և փոխկապակցված անձանց գույքի վրա
Բոլորը

Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն (ԱԱՊԿ) կոչ է արել քաղաքացիներին մայիսի 9-ին՝ Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվա տոնակատարության ժամանակ, չօգտագործել Z խորհրդանիշը։ Կոմիտեն, մասնավորապես, հորդորել է այդ խորհրդանիշով հագուստ չկրել Անմահ գնդի երթին մասնակցելու ժամանակ, ասված է տարածված հաղորդագրությունում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Կոմիտեն նախազգուշացրել է «ազգային ատելություն հրահրելուն ուղղված գործողությունների համար» պատասխանատվության մասին։ ԱԱՊԿ-ն հայտարարություն է տարածել՝ ի պատասխան սոցիալական ցանցերում տարածված դիմակահանդեսային զգեստների վարձույթի կազմակերպությունների գովազդների, որոնք առաջարկում են զինվորական համազգեստներ և Z խորհրդանիշով պարագաներ։

Հիշեցնենք, որ Z և V տառերով են նշվում Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին մասնակցող զինծառայողների զինտեխնիկան և համազգեստը։ Պատերազմի գոտուց դուրս՝ ինչպես Ռուսաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, Z նշանն օգտագործվում է որպես Մոսկվայի գործողություններին աջակցելու խորհրդանիշ։

Տաթև Ֆռանգյան