ՊՊԾ-ին 124 մլն դրամ կհատկացվի. անհրաժեշտությունը բխում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությունից

Լուրեր

08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 19:25
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
07.02.2026 | 19:00
Նորագյուղում Դուբայի պես երկնաքերեր են կառուցում,բայց բուսաբանական այգին չեն բարեկարգում. Մնացականյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 18:20
Վարչապետը ծանոթացել է «Armenian Helicopters» ընկերության գործունեությանն ու զարգացման ռազմավարությանը
07.02.2026 | 17:49
Կատյա Գալստյանը մեկնարկեց իր 4-րդ Օլիմպիական խաղերում
07.02.2026 | 17:44
ԱՄՆ-ն ցանկանում է պատերազմն ավարտել ամռան սկզբին. Զելենսկի
07.02.2026 | 17:15
Խաղաղության օրակարգը՝ արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթություն. Փաշինյանն այցելել է ԱԳՆ
07.02.2026 | 17:01
Ձմեռային Օլիմպիական խաղերի առաջին չեմպիոնը
Բոլորը

Կառավարության պահուստային ֆոնդից 124 մլն 330 հազար դրամ է նախատեսվում հատկացնել ԱԱԾ Պետական պահպանության ծառայությանը՝ վերջինիս բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով: Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ԱԱԾ-ի կողմից շրջանառության դրված որոշման նախագծից:

Թե հստակ ինչ նպատակներով է հատկացվում նշյալ գումարը հատուկ ծառայությունը, չի մանրամասնել: Նախագծի այդ հատվածը գաղտնի է պահվում:

Նշենք, որ ՊՊԾ-ն զբաղվում է Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների և հատուկ պահպանվող շինությունների անվտանգության ապահովությամբ:

Ուշագրավ է, որ հիմնավորման բաժնում նշված է, թե 124 մլն դրամի հատկացումը ՊՊԾ-ին բխում է Հայաստանի վերափոխման 2050 ռազմավարությունից:

Հիշեցնենք՝ սա բարեփոխումների ծրագիր է, որի մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր 2020 թվականի սեպտեմբերի 21-ին: Մինչև 2050 թվականը նախատեսվում է Հայաստանում առանցքային փոփոխություններ իրականացնել՝ անվտանգայինից մինչև սոցալ-տնտեսական:

Factor.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ շրջանառվում է նախագծի, որով նախատեսվում է ՊՊԾ-ն առանձնացնել ԱԱԾ-ից և դարձնել վարչապետին ենթակա մարմին:

Նարեկ Կիրակոսյան