ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները մասնակցել են ԵԱՀԿ աջակցությամբ կազմակերպված վերապատրաստման դասընթացներին

Լուրեր

10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
Բոլորը

Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման ԵԱՀԿ ծրագրի շրջանակներում ապրիլի 19-20-ը ՀՀ արդարադատության ակադեմիայում կազմակերպվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը միտված գործնական դասընթաց: Այդ նպատակով Երևանում գտնվող ԵԱՀԿ ներկայացուցիչները` Անդրեյ Մունտեանը և Օքսանա Գիսկան, այցելել են նաև ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, հանդիպել ղեկավար կազմի հետ, ծանոթացել նորաստեղծ կառույցի գործունեությանը: Այս մասին տեղեկացնում է կոմիտեի մամուլի ծառայությունը։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, մասնավորապես՝ փողերի լվացման քննության արդյունավետության բարձրացման ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության նպատակով դասընթացների անցկացումը:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների համար ԵԱՀԿ-ի աջակցությամբ իրականացվող առցանց ուսուցման ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2022թ. մարտից: Արդարադատության ակադեմիայում ապրիլի 19-20-ը կազմակերպված միջոցառումը նշված դասընթացների ամփոփումն էր:

Դասընթացների հիմնական նպատակը փողերի լվացման դեպքերի քննության վերաբերյալ փորձի փոխանակումն ու նախորդող ֆինանսական հանցագործությունների քննության գործում քննիչների մասնագիտական հմտությունների կատարելագործումն էր: Հաջողված դեպքերի օրինակներով քննիչներին ներկայացվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության արդյունավետ մեթոդներն ու ապահովվել անհրաժեշտ տեխնիկական խորհրդատվության տրամադրումը:

Հայկական կողմի ներկայացուցիչները նշել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեն, որպես կոռուպցիայի դեմ պայքարի նորաստեղծ մարմին, մեծապես կարևորում է միջազգային հաջողված փորձի ուսումնասիրությունը և բարձր գնահատում ԵԱՀԿ-ի աջակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարում շոշափելի արդյունքների հասնելու գործում:

Հանդիպումների ավարտին ԵԱՀԿ ներկայացուցիչները համոզմունք են հայտնել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման օրվանից ԵԱՀԿ-ի հետ ձևավորված սերտ համագործակցությունը շարունակական բնույթ կկրի, և արդյունքում նոր գիտելիքների ձեռքբերումն ու լավագույն փորձի ներդրումը կնպաստեն նորաստեղծ կառույցի ներուժի ամրապնդմանը: