Հրաչյա Սարգսյանն ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ համատեղ նոր նախագծերի իրականացման հարցեր է քննարկել

Լուրեր

31.03.2026 | 12:58
Հայտնի է, թե որ ուժերի հետ է դաշինք կազմում «Ուժեղ Հայաստանը»
31.03.2026 | 12:50
Գուրգեն Հովհաննիսյանը 10-րդ անընդմեջ հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:42
ԵՄ արտաքին գործերի նախարարները Բուչայի ազատագրման տարելիցին Կիև են ժամանել
31.03.2026 | 12:34
Տեղեկություն չունենք` ձերբակալվածները որտեղ են, քննչական բաժնի դռները փակ են. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:27
Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը
31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին, հաղորդում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։

Անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը՝ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից։

Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը: