N զորամիավորումում անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ
N զորամիավորումում ապրիլի 21-ին անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման համալիր պարապմունքներ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Բացազատված ուսումնական կետերում ներկայացվել են զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի, կապի միջոցների շահագործման և առաջին բուժօգնության ցուցաբերման կարգը, զինվորական ծառայության ընթացքում անվտանգության պահպանման կանոնները և հնարավոր պատահարների կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումները։