Չնայած Բաղդադի բողոքներին՝ Էրդողանը հայտարարել է, թե Իրաքի իշխանություններն աջակցում են քրդերի դեմ ռազմական գործողությանը

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Բաղդադի կենտրոնական կառավարությունն աջակցում է Թուրքիայի վերջին հարձակմանը Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ, գրում է Al Arabiya-ն։

Էրդողանի մեկնաբանությունները հնչում են մեկ օր անց այն բանից հետո, երբ Իրաքը կանչել էր Բաղդադում Թուրքիայի դեսպանին՝ պաշտոնական բողոք ներկայացնելու Անկարայի վերջին ռազմական արշավի դեմ:

Էրդողանն իր իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ և՛ Բաղդադը, և՛ Էրբիլում տեղակայված քրդական ինքնավար շրջանի ղեկավարներն աջակցում են Թուրքիայի ցամաքային և օդային հարձակումներին:

«Ես շնորհակալություն են հայտնում Իրաքի կենտրոնական կառավարությանն ու տարածաշրջանային վարչակազմին՝ ահաբեկչության դեմ մեր պայքարին աջակցելու համար։ Ես հաջողություն եմ մաղթում մեր զինվորներին, որոնք ներգրավված են այս գործողության մեջ, որը մենք իրականացնում ենք Իրաքի կենտրոնական կառավարության և Հյուսիսային Իրաքի տարածաշրջանային վարչակազմի հետ սերտ համագործակցությամբ»,- ասել է Էրդողանը։

Որոշ վերլուծաբաններ կարծում են, որ Իրաքի առաջնորդները, չնայած պաշտոնապես բողոքում են, սակայն ուրախ են, որ Թուրքիան փորձում է պատժել PKK-ի մարտիկներին։

Նշենք, որ Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն ազդարարել էր Իրաքի հյուսիսում Քուրդիստանի շրջանում նոր լայնածավալ ռազմական գործողության մեկնարկի մասին, որը կրում է Pençe Kilit ծածկանունը։

Հավելենք, որ Իրաքի իշխանություններն իրենց պաշտոնական բողոքն են հայտնել Թուրքիային։ Մասնավորապես, նախօրեին Իրաքի ԱԳՆ է կանչվել Թուրքիայի դեսպանը, որին բողոքի նոտա են հղել երկրի հյուսիսում թուրքական ռազմական գործողության կապակցությամբ։ Բացի այդ՝ Իրաքի նախագահի գրասենյակը հայտարարել է, որ թուրքական գործողությունը վտանգ է ներկայացնում երկրի ազգային անվտանգության համար։

Էմմա Չոբանյան