Ռուսաստանում դատարանը հրաժարվել է վերականգնել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերը և կայքը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Մոսկվայի Տագանսկի դատարանը մերժել է անօրինական ճանաչել «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերի և կայքի հասանելիության սահմանափակումը։ Մարտի 1-ին Գլխավոր դատախազության պահանջով դրանք արգելափակվել էին Ռոսկոմնադզորի կողմից։ Դրանից հետո ռադիոկայանի գլխավոր բաժնետերը՝ մերձպետական «Գազպրոմ-Մեդիա» հոլդինգը, փակել էր խմբագրությունը։ Գործի արդյունքների մասին ապրիլի 20-ին հայտնել է Новая газета.Европа-ն։

«Էխոյի» փաստաբանները փորձել են ապացուցել, որ Գլխավոր դատախազության ցուցումներում նշված չէ, թե ռադիոկայանն ի՞նչ խախտումներ է ունեցել եթերում, և ո՞ր հրապարակումներն են խախտում ռուսական օրենքները։ Սակայն դատավոր Նադեժդա Կիսելեւան այս փաստարկներն անհիմն է համարել։

Ռադիոկայանի նախկին գլխավոր խմբագիր և բաժնետեր Ալեքսեյ Վենեդիկտովը Տելեգրամում հայտնել է, որ դատարանի որոշումը կբողոքարկվի։ Նրա խոսքով՝ նիստի ընթացքում պարզվել է, որ Գլխավոր դատախազությունը չի պահանջել լուծարել «Էխո Մոսկվի» կայքը՝ որպես լրատվամիջոց, և չի նշել ռադիոկայանի հեռարձակման մասին։

Ուկրաինայի հետ պատերազմի սկսվելուց հետո Ռուսաստանում փաստացի մտցվել է ռազմական գրաքննություն, և տասնյակ լրատվամիջոցներ փակվել են կամ արգելափակվել։

Տաթև Ֆռանգյան