Ադրբեջանի և Ղրղզստանի նախագահները ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել

Լուրեր

08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
Բոլորը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական այցով գտնվում է Բաքվում։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ դեմ առ դեմ, իսկ հետո՝ ընդլայնված կազմով հանդիպումներից հետո տեղի է ունեցել փաստաթղթերի ստորագրման արարողություն, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Սադիր Ժապորովն ու Իլհամ Ալիևը ստորագրել են 26 կետից բաղկացած «Ադրբեջանի և Ղրղզստանի միջև ռազմավարական գործընկերության հռչակագիրը»։ Բացի այդ, տարբեր ոլորտներին առնչվող ևս 9 փաստաթուղթ է ստորագրվել։

«Կողմերը կարծում են, որ ռազմավարական գործընկերության հաստատումը համապատասխանում է երկու պետությունների հիմնարար շահերին և որոշում նրանց փոխգործակցության բովանդակությունն ու բնույթը՝ ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ միջազգային ասպարեզում։ Կողմերը, վերահաստատելով իրենց հավատարմությունը ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին ու սկզբունքներին, փոխադարձաբար սատարում են միմյանց միջազգայնորեն ճանաչված սահմանների ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անձեռնմխելիությունը»,- ասվում է փաստաթղթում։

Հռչակագրում նշվում է նաև, որ կողմերը պատրաստակամություն են հայտնում դիտարկել ղրղզական կողմի մասնակցության հնարավորությունը Արցախի գրավյալ տարածքների վերականգնման ենթակառուցվածքային նախագծերում։

Բաքուն և Բիշքեկը նաև շարունակելու են զարգացնել համագործակցությունը զինվորական կադրերի պատրաստման ոլորտում՝ Ադրբեջանի համապատասխան ուսումնական հաստատությունների հիման վրա։

Հաղորդվում է նաև, որ երկու երկրների նախագահները երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ են քննարկել, այդ թվում՝ առևտրի, տնտեսական, մշակութային, հումանիտար և ներդրումային ոլորտներում համագործակցության շուրջ։

Ալիևը նշել է, որ ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրումը նշանակալի իրադարձություն է, քանի որ տարիների ընթացքում երկրների միջև երկկողմ համագործակցության նման բարձր մակարդակ չի եղել։

«Ռազմավարական գործընկերությունը նշանակում է մեծ առավելություն և մեծ պատասխանատվություն։ Վստահ եմ, որ ապագայում մենք միշտ կաջակցենք միմյանց միջազգային կառույցներում և ակտիվորեն կաշխատենք երկկողմանի կերպով»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ առանձին հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ համագործակցություն ներդրումային ծրագրերի շուրջ, գյուղատնտեսության ոլորտում և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացում։

Ժապարովն իր հերթին գոհունակությամբ նշել է, որ Ղրղզստանն ու Ադրբեջանը քաղաքական հակասություններ չունեն։

«Ուստի մենք պարտավոր ենք օգտվել այս բարենպաստ պայմաններից և համատեղելով մեր ջանքերը՝ մեծացնել մեր համագործակցության ծավալները՝ ի շահ երկու երկրների եղբայրական ժողովուրդների»,- ասել է նա։

Ղրղզստանի նախագահը նաև ընդգծել է, որ աշխարհում ներկա գործընթացները «կողմերին պատմական հնարավորություն են տալիս նոր տիպի հարաբերություններ կառուցել»։

Հավելենք, որ Ղրղզստանը Հայաստանի հետ միասին ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ է։

Էմմա Չոբանյան