Դոնբասում մարտերը սրվում են. Մոսկվան փորձում է ճեղքել Ուկրաինայի պաշտպանությունը․ Մեծ Բրիտանիայի ՊՆ

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունն Ուկրաինայում տիրող իրավիճակի հերթական ամփոփագիրն է հրապարակել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Ըստ Բրիտանիայի պաշտպանական գերատեսչության՝ ամենաակտիվ ռազմական գործողություններն ընթանում են Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում։ Նշվում է, որ ուկրաինական զորքերը հետ են մղում ռուսական բանակի հարձակման բազմաթիվ փորձերը։

«Ռուսական հրետակոծությունները շարունակում են ուժեղանալ Դոնբասի՝ ուկրաինական վերահսկողության տակ գտնվող հատվածի և գրավված շրջանների շփման գծի երկայնքով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ընդգծվում է, որ Ռուսաստանի գործողություններին դեռևս խանգարում են բնական, լոգիստիկ և տեխնիկական դժվարությունները, որոնց նա արդեն իսկ բախվել է այս պատերազմի ընթացքում։

Ըստ Բրիտանիայի ՊՆ-ի՝ Ռուսաստանն «անխտիր հարձակումների» է դիմում պաշարված Մարիուպոլում, ինչը, ըստ գերատեսչության, վկայում է Մոսկվայի՝ անհրաժեշտ արագությամբ իր առաջադրանքները լուծելու անկարողության մասին։

«Ռուսաստանի ավիացիոն ակտիվությունը Ուկրաինայի հյուսիսում, ամենայն հավանականությամբ, ցածր կմնա Կիևի հյուսիսում ռուսական ուժերի հետ քաշվելու ֆոնին: Այնուամենայնիվ, ողջ Ուկրաինայում առաջնահերթ թիրախների դեմ բարձր ճշգրտության հարվածների վտանգը պահպանվում է»,- հայտարարել է Բրիտանիայի ՊՆ-ն։

Ըստ այդ տեղեկությունների՝ ռուս զինվորականները «կփորձեն խափանել ուկրաինական զորքերի և սպառազինությունների տեղափոխումը երկրի արևելք»։

Էմմա Չոբանյան