Նորվեգիան Ուկրաինային «Միստրալ» զենիթային համակարգեր է փոխանցել

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Նորվեգիայի կառավարությունը որոշում է կայացրել Ուկրաինային փոխանցել շուրջ 100 «Միստրալ» զենիթահրթիռային համակարգեր: VOA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են Նորվեգիայի Պաշտպանության նախարարությունից։

«Կառավարությունը որոշել է «Միստրալ» հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային»,- ասվում է նախարարության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ սպառազինությունը փոխանցվել է անվճար։ Նախարարության մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ Ուկրաինան «կախված է միջազգային աջակցությունից՝ ռուսական ագրեսիային հակազդելու համար»։

Պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է, որ «Միստրալ» հակաօդային պաշտպանության համակարգն արդյունավետ զենք է, որը «մեծ օգուտներ կբերի Ուկրաինային»։

«ՀՕՊ համակարգը չի օգտագործվի Նորվեգիայի զինված ուժերի կողմից, բայց այն դեռևս ժամանակակից և արդյունավետ զենք է»,- հավելել է նա։

Տաթև Ֆռանգյան