ԵՄ-ն Ուկրաինայից սպասում է հարցաշարի երկրորդ մասին

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Եվրահանձնաժողովը սպասում է Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հարցաշարի երկրորդ մասի վերաբերյալ Ուկրաինայի պատասխաններին։ Այս մասին հայտարարել է ԵՀ գլխավոր ներկայացուցիչ Էրիկ Մամերը, գրում է Korrespondent-ը։

«Նախագահ Զելենսկին, Ուկրաինայի իշխանությունները հանձնել են հարցաթերթի առաջին մասի պատասխանները: Մենք սպասում ենք հարցաշարի երկրորդ մասի վերաբերյալ նրանց պատասխանին: Դրանից հետո մենք ջանասիրաբար կաշխատենք մեր եզրակացությունը կազմելու համար: Մենք չենք խոսի կոնկրետ ժամկետների մասին։ Մենք դա կանենք այնքան ջանասիրաբար ու արագ, որքան հնարավոր է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահը Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրի իշխանություններին է հանձնել Եվրամիությանն անդամակցության հարցաթերթիկը։ Զելենսկին ասել է, որ Կիևը կլրացնի նշված հարցաշարը մեկ շաբաթվա ընթացքում։

Իր հերթին, ԵՀ ղեկավարը խոստացել է, որ Ուկրաինայից հարցաշարի քննարկումը կտևի ոչ թե տարիներ, ինչպես սովորաբար, այլ մի քանի շաբաթ։

Նախօրեին Ուկրաինան ներկայացրել էր հարցաշարի առաջին մասի պատասխանները։

Նախարարների կաբինետն ակնկալում է, որ Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ կստանա մինչև 2022 թվականի հուլիսը։

Տաթև Ֆռանգյան