Երևանի ծախսերին կավելացվի շուրջ 22 մլն դրամ, որը կուղղվի Արցախից ՀՀ եկածների բնակվարձի ապահովմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
Բոլորը

Երևանի ավագանու այսօրվա նիստում ընդունվեց որոշում, ըստ որի նախատեսվում է 2022 թվականի բյուջեի եկամտային մասով ընթացիկ նպատակային հատկացումները՝ սուբվենցիաները ավելացնել 22 մլն 330 հազար դրամով և այն ուղղել պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխման իրականացմանը։

Այս նույն նախագծով նաև առաջարկվում է Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի զարգացման ներդրումային միջոցառումների ծրագրով նախատեսել 75 մլն 48 հազար դրամ՝ Տիչինա -Բաբաջանյան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների փոխհատուցումների նպատակով։

Ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը հետաքրքրվեց՝ արդյոք ընդհանարապես նախատեսվո՞ւմ է առաջին պատերազմի ժամանակ, դրանից առաջ և հետո ՀՀ տեղափոխված, Ադրբեջանից բռնագաղթված հայ ընտանիքներին բնակարաններով ապահովելու համար ծրագիր կամ գումար։

Հարցը զեկուցող քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանից տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրների լուծման համար Երևանի 2022 թվականի բյուջեով միջոցներ նախատեսված չեն:

Մանրամասները՝ տեսանյութում: