Ֆրանսիան փորձում է համոզել ԵՄ-ին դադարեցնել ռուսական նավթի ներկրումը

Լուրեր

12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
12.09.2026 | 12:53
Հայաստանի 4 մարզում և Երևանում Անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումներ կանցկացվեն
12.09.2026 | 12:28
Օդեսայում ռուսական հարձակման հետևանքով բազմահարկ շենք է վնասվել․ տուժել է 23 մարդ
12.09.2026 | 11:35
15-ամյան Անի Գևորգյանը սեպտեմբերի 11-ին դուրս է եկել տնից և չի վերադարձել․ ՆԳՆ
12.09.2026 | 11:22
Երևանի և Մասիսի մի շարք հատվածներում ջրամատակարարումը կդադարեցվի
12.09.2026 | 10:41
Լիբանանի նախագահը հանդիպել է ՀՀ դեսպանին
12.09.2026 | 10:21
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Արարատի մարզում․ 5 բնակավայրերում գազ չի լինի
12.09.2026 | 10:04
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.09.2026 | 23:28
Վարչապետը խարույկի շուրջ հանդիպում է ունեցել հեծանվավազքի «Վարչապետի գավաթ»-ի մասնակիցների հետ
Բոլորը

Ֆրանսիան փորձում է Եվրամիությանը համոզել՝ էմբարգո սահմանելու ռուսական նավթի մատակարարումների վրա։ Այս մասին երեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը, գրում է Korrespondent-ը։

«Պետք է արգելել ռուսական նավթի ներկրումը, սրան ենք պատրաստվում, չեմ թաքցնում, Հանրապետության նախագահը հստակ հասկացնել է տվել, որ մենք փորձում ենք համոզել մեր եվրոպացի գործընկերներին դադարեցնել ռուսական նավթի ներկրումը»,- ասել է նա։

Լը Մերը նշել է, որ ԵՄ երկրները պետք է «դադարեցնեն ֆինանսավորել» Ուկրաինայում ռուսական ռազմական ագրեսիան, որը նրանք տրամադրում են «արտարժույթով՝ գնելով ռուսական նավթ»։

Նախօրեին էլ նախագահ Էմանուել Մակրոնն ասել էր, որ Ֆրանսիան ռուսական գազի կարիք չունի և մտադիր է խթանել պատժամիջոցները։

Սպասվում է, որ Եվրամիությունը ապրիլի 24-ից հետո կվերադառնա Ռուսաստանի դեմ նավթային էմբարգոյի հարցին։