Բայդենն ու ԱՄՆ դաշնակիցները Ուկրաինային զենք տրամադրելու երկընտրանքի առաջ են․ CNN

Լուրեր

16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինացի զինվորականները այս հանգստյան օրերին հայտարարեցին, որ հրաժարվում են  Մարիուպոլում զենքերը վայր դնելու՝ Ռուսաստանի պահանջից, իսկ  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ու նրա դաշնակիցները նոր մարտահրավերի առաջ են, թե որքան հեռուն կարող են գնալ Կիևին զինելու հարցում, գրում է CNN-ը։

Սա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը ազդանշան է տալիս, որ կարող է ավելի ագրեսիվ գործողություններ ձեռնարկել ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից զենքի մատակարարումը  դադարեցնելու համար:

Նոր մտահոգություններ կան այն մասով,  թե որքան արագ կարող է Ուկրաինայի զինամթերքը սպառվել, քանի որ Դոնբասում ծանր մարտերն ավելի են ծավալվում․ Ռուսաստանը փորձում է շրջապատել և կտրել ուկրաինական զինուժի մատակարարումները:

Ուկրաինայի նախագահ Վլադիրմիր Զելենսկին  պնդում է, որ «Արևմուտքը պետք է պայքարը դիտարկի որպես կրիտիկական կետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անսանձ հավակնությունները զսպելու տեսանկյունից»։

CNN-ին տված հարցազրույցում Զելենսկին նախազգուշացրել է, որ Դոնբասում սպասվող ճակատամարտը «կարող է ազդել ամբողջ պատերազմի ընթացքի վրա» և ասել է, որ իր երկիրը մտադիր չէ տարածքներ զիջել Ուկրաինայի արևելյան մասում՝ պատերազմը դադարեցնելու համար։  Զելենսկին նշել է, որ եթե Ռուսաստանը կարողանա գրավել Դոնբասի շրջանը, ապա  հնարավոր է՝ Պուտինը  վերականգնի Կիևը վերահսկողության տակ առնելու իր փորձերը։

«Այսօր լայնածավալ պատերազմ է ընթանում, ուստի մեզ դեռ շատ ավելին է պետք, քան այսօր ունենք: Մենք տեխնիկական առավելություններ չունենք մեր թշնամու նկատմամբ: Մենք պարզապես այնտեղ նույն մակարդակի վրա չենք»,-ասել է Ուկրաինայի նախագահը։

Չնայած ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ուկրաինա է ուղարկում 18,155 մմ հաուբից թնդանոթներ և 40 000 միավորև հրետանի՝ ամերիկացի պաշտոնյան զգուշացրել է, որ օգնությունը կարող է սպառվել օրերի ընթացքում , քանի որ Դոնբասում մարտերը թեժանում են։

 

Էմմա Չոբանյան