Ղրղզստանի նախագահն Ադրբեջան է մեկնում․ Բիշքեկն ու Բաքուն ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրելու

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն ապրիլի 19-20-ն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով պաշտոնական այցով մեկնելու է Բաքու։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Ժենբեկ Կուլուբաևը, տեղեկանում ենք Ղրղզստանի նախագահի պաշտոնական կայքից։

Ուշագրավ է, որ այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, այդ թվում՝ ռազմակավարական համագործակցության մասին։

Նշվում է, որ այցի ընթացքում Ժապարովը երկկողմ բանակցություններ է անցկացնելու Իլհամ Ալիևի հետ, նախատեսվում է նաև հանդիպում Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ։ Բացի այդ, նախատեսվում է հանդիպում ադրբեջանական գործարար շրջանակների հետ, որի ընթացքում տեղեկատվություն է ներկայացվելու Ղրղզստանի և առևտրաներդրումային ոլորտում համագործակցության հեռանկարների մասին։

Այս այցը տեղի է ունենում Ղրղզստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի, ինչպես նաև երկրների միջև բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 25-ամյակի նախաշեմին։

Ծրագրվում է նաև մի շարք փաստաթղթերի ստորագրում, մասնավորապես՝ Ռազմավարական գործընկերության հռչակագիր, Միջպետական խորհրդի ստեղծման հուշագիր, ինչպես նաև միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնագրեր։

Հավելենք, որ Ղրղզստանը Հայաստանի հետ միասին անդամակցում է նույն ռազմական և տնտեսական դաշինքներին՝ ՀԱՊԿ-ին և ԵՏՄ-ին։

Էմմա Չոբանյան