Գերմանիայում ավելի քան 140 գործ է հարուցվել Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողություններին աջակցության համար

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Գերմանիայի մի քանի շրջաններում ոստիկանությունն ու դատախազությունը հետաքննում են Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողություններին աջակցելու համար ավելի քան 140 գործ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հարուցված գործերի մեծ մասը վերաբերում է ռուսական հարձակման խորհրդանիշ դարձած «Z» տառին։

Հասարակական վայրերում այս նշանի ցուցադրումը պատժվում է Գերմանիայի Քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածով, որը նախատեսում է տուգանք կամ մինչև երեք տարվա ազատազրկում նրանց համար, ովքեր «հրապարակավ՝ հավաքների կամ նամակների միջոցով տարածում կամ խրախուսում են» ապօրինի գործողություններ։

Սաքսոնիա-Անհալթ նահանգում այս հոդվածով 19 գործ է հարուցվել «Z» տառի պատճառով, Համբուրգում՝ 17, որից 16-ը ևս վերաբերում է այս խորհրդանիշին։ Ամենաբնակեցված նահանգում՝ Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայում, Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիային աջակցելու համար 37 գործ է հարուցվել, որոնցից 22-ը ևս կապված են «Z»-ի ցուցադրության հետ։

Որոշ շրջաններ, օրինակ՝ Բավարիան, Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումն արդարացնելու դեմ ուղղված պայքարի վերաբերյալ վիճակագրություն չունի, սակայն այստեղ վստահեցնում են, որ միջոցներ են ձեռնարկում այդ հանցագործությունների մեջ կասկածվողների դեմ։ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Գերմանիայի մի շարք քաղաքներում ռուսամետ ակցիաներ են գրանցվել, որոնց մասնակիցները փողոց են դուրս եկել Ռուսաստանի Դաշնության և Խորհրդային Միության դրոշներով։

Տաթև Ֆռանգյան