Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում հիշեցնում են Չեչնիայի և Սիրիայի պատերազմները․ Մեծ Բրիտանիայի ՊՆ
Քաղաքականություն
18.04.2022 | 15:35Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը թվիթերյան էջում տեղեկատվություն է հրապարակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ըստ այդմ՝ ռուսական հրամանատարությանը պետք է մտահոգի այն, թե ինչքան ժամանակ է ծախսվում Մարիուպոլի գրավման համար։ Ուկրաինական դիմադրությունը, ըստ Բրիտանիայի ՊՆ-ի, ծանր փորձություն է դարձել ռուսական ուժերի համար՝ դանդաղեցնելով Ռուսաստանի առաջխաղացումը: Մարիուպոլը գրավելու փորձերը շատ ծանր հետևանքներ են ունեցել խաղաղ բնակիչների համար․ կան հազարավոր զոհեր, ավերվել են գրեթե բոլոր ենթակառուցվածքները։
«Բնակավայրերին հասցված հարվածները հիշեցնում են Ռուսաստանի գործողությունները Չեչնիայում 1999 թվականին և Սիրիայում 2016 թվականին»,-ասվում է ՊՆ հայտարարության մեջ։
Էմմա Չոբանյան