Էրդողանի խորհրդականը հայտարարել է, որ Մոսկվայի և Կիևի միջև բանակցային գործընթացը ներկայում բարդ է

Լուրեր

26.11.2024 | 22:26
Իմ կալանքը ծառայում է Ադրբեջանի բռնապետության և նրա հանցակից ռուսական կայսրության շահերին․ Ադրբեջանում բանտարկված դիվանագետ
26.11.2024 | 22:13
Հակասական ցուցմունքներ․ ՔՊ-ական պատգամավորի միջադեպի գործով հարցաքննվեց ավտոբուսի վարորդը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 21:57
Գյումրիում դեկտեմբերի 8-ին, 9-ին, 10-ին կկայանան նախնական ընտրություններ
26.11.2024 | 21:46
ՄԻԵԴ-ը Թուրքիային ծանուցել է Անկարայի դեմ 1000 նոր դիմում-բողոքների մասին
26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
26.11.2024 | 20:14
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
26.11.2024 | 20:00
Ես կողմ եմ Գյումրի-Կարս երկաթգծի շահագործմանը․ 1992-ին Թուրքիայի հետ բանակցելով՝ ստացանք 100,000 տոննա ցորեն․ Խոսրով Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 19:48
Թուրքիայում 70 կգ ոսկով բերման ենթարկված Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդը Բաքվում կալանավորվել է
26.11.2024 | 19:35
No comment. Ասլանյանը՝ Փաշինյանի խնդրանքի, Աղազարյանի` մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան շարունակում է ջանքերը, որ Մոսկվան և Կիևը նստեն բանակցությունների սեղանի շուրջ, իրավիճակը բարդ է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ Քալընը Ստամբուլում նախագահի գրասենյակում հանդիպել է ամերիկացի կոնգրեսականների հետ։

Նա հայտարարել է, որ Թուրքիան ընդունել է կողմերին Անթալիայում և Ստամբուլում երկու կարևոր հանդիպումներում՝ ճգնաժամին վերջ տալու համար։ Քալընի խոսքով՝ բանակցային իրավիճակը ներկայում համեմատաբար բարդ է։

«Թուրքիան նախկինի պես ամեն ինչ անում է, որ երկու կողմերը նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Քալընը։

Հիշեցնելով, որ Անկարան շատ կարևոր նախաձեռնություններ և ջանքեր է ձեռնարկել իրավիճակի սրումը կանխելու համար, նա նշել է, որ Թուրքիան օգնել է նվազեցնել ռիսկերը՝ ռազմանավերը հեռու պահելով Սև ծովից Մոնտրոյի կոնվենցիայի շրջանակում։

Էրդողանի խորհրդականը հավելել է, որ Ուկրաինայում իրավիճակը ցույց է տալիս «ՆԱՏՕ-ի դաշինքի և հարաբերությունների ամրապնդման կարևորությունը»՝ ընդգծելով, որ անհրաժեշտ է «կենտրոնանալ երկու երկրների միջև ընդհանուր հարցերի վրա՝ շահերն ու հեռանկարները համախմբելու համար»։

Էմմա Չոբանյան