«Հզոր զենքի» խմբաքանակից ամերիկյան մատակարարումները սկսել են հասնել Ուկրաինա

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

ԱՄՆ-ի կողմից Կիևին ուղարկված զենքի, զինամթերքի և անվտանգության աջակցության համար մատակարարումները՝ որպես վերջին 800 միլիոն դոլարի օգնության փաթեթի մաս, արդեն սկսել են ժամանել Ուկրաինա։ Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ կառավարությունում սեփական աղբյուրներին:

CNN-ը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անցյալ շաբաթ հավանություն է տվել Ուկրաինային զենքի և զինամթերքի լրացուցիչ խմբաքանակի տրամադրմանը։

Վաշինգտոնն առաջին անգամ համաձայնել է Կիևին տրամադրել այնպիսի հզոր զենքեր, որոնց փոխանցումը մի քանի շաբաթ առաջ Բայդենի վարչակազմի որոշ պաշտոնյաները համարում էին էսկալացիայի ռիսկ։ Այդ զենքերի թվում են 11 Մի-17 ուղղաթիռ, 18 155 մմ-անոց հաուբից, ինչպես նաև ևս 300 Switchblade անօդաչու թռչող սարք։

Ուրբաթ ԱՄՆ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, որ զենքով և տեխնիկայով բեռնված առաջին թռիչքը պետք է տարածաշրջան ժամանի մոտակա 24 ժամվա ընթացքում, որից հետո նախատեսվում էր այն հանձնել սահմանին գտնվող Ուկրաինայի ներկայացուցիչներին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ ուկրաինական լրատվամիջոցներին տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Լեհաստանը և մի շարք այլ երկրներ «շատ լավ են» աջակցում ուկրաինացիներին։

«Բայց նրանք կարող են ավելի շատ անել: Նրանք միանշանակ կարող են շատ ավելի շատ անել»,- ասել է Զելենսկին:

Տաթև Ֆռանգյան