Ուկրաինան ամբողջությամբ լրացրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հարցաթերթիկը

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Ուկրաինայի կառավարությունն ամբողջությամբ լրացրել է Եվրամիությանը երկրի անդամակցության հարցաթերթիկը։ Այս մասին ապրիլի 17-ին ուկրաինական հեռուստատեսության եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան, գրում է DW-ի ռուսական ծառայութունը։

«Ինչպես նախագահը խոստացել էր Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին, երբ նա ապրիլի 9-ին այցելեց Ուկրաինա, ուկրաինական կողմը մեկ շաբաթվա ընթացքում լրացրեց հարցաթերթիկը»,- ասել է նա։

Ժովկվան հավելել է, որ Կիևից այս փաստաթուղթը ստանալուց հետո Եվրահանձնաժողովը պետք է հանձնարարական պատրաստի Ուկրաինայի կողմից ԵՄ-ին միանալու չափանիշների կատարման վերաբերյալ։

«Մենք ակնկալում ենք, որ մեր ներկայացրած տեղեկատվության հիման վրա նման հանձնարարականը դրական կլինի, այնուհետև գնդակը կլինի ԵՄ անդամ երկրների դաշտում», – ասել է ուկրաինացի դիվանագետը։

Նրա խոսքով՝ Կիևն ակնկալում է, որ Ուկրաինան ԵՄ անդամակցության թեկնածու երկրի կարգավիճակ կստանա Եվրախորհրդի նիստում, որը տեղի կունենա հունիսին։

Հիշեցնենք՝ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է իր երկիրը ԵՄ-ին անդամակցության դիմումը փետրվարի 28-ին՝ Ուկրաինայում ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկից անմիջապես հետո։ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ապրիլին Կիև կատարած այցի ընթացքում Ուկրաինայի ղեկավարին է փոխանցել թեկնածու երկրի կարգավիճակի գրանցման հարցաթերթիկը։

Ավելի վաղ՝ մարտի 7-ին, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել էր, որ ԵՄ երկրների դեսպանները հանձնարարել են Եվրահանձնաժողովին կարծիք հայտնել Ուկրաինայի՝ Եվրամիությանն անդամակցելու դիմումի վերաբերյալ։

Մարտի 3-ին Վրաստանն ու Մոլդովան ևս հայտարարել են, որ դիմում են ԵՄ-ին անդամակցելու համար։

 

Տաթև Ֆռանգյան