Ավտոմեքենաների գույքահարկը չեն վճարում, պարտք է գոյանում․ ի՞նչ միջոցներով պետք է ասֆալտապատում անենք․ Երևանի քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
Բոլորը

«Օրենքի փոփոխություն է տեղի ունեցել, կան ավտոմեքենաներ, որ երեք տարին մեկ պետք է տեխզննում անցնեն, և շատ քաղաքացիներ խուսափում են ավտոմեքենայի գույքահարկը վճարելուց՝ բողոքելով, որ ասֆալտապատումը կտորներով է արվում, ամբողջական չի արվում»,- այսօր գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Նրա տեղեկացմամբ՝ հավաքագրված բյուջեի հաշվին հնարավորություն է լինում իրականացնել ասֆալտապատման աշխատանքների ընդամենը 4-5 տոկոսը:

«Բոլոր կապալառուներն ուզում են ամբողջությամբ ասֆալտապատում իրականացնել, բայց քանի որ 5 տոկոսն ենք կարողանում անել, շատ տեղերում կտորներով է ասֆալտապատումը լինում: Ստացվում է, որ քաղաքացիներն ավտոմեքենաների գույքահարկը չեն վճարում, պարտք է գոյանում, իսկ մենք ի՞նչ միջոցներով պետք է ասֆալտապատում իրականացնենք»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ ինչ-որ գործիքներ պետք է կիրառվեն և ԱՊՊԱ-ի արժեքը պետք է կապված լինի նաև տեխզննման իրականացման հետ:

Մանրամասները՝ տեսանյութում: