Հույն-թուրքական սահմանին փոխհրաձգության հետեւանքով ներգաղթյալ Է զոհվել. ԶԼՄ-ներ

Լուրեր

16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
Բոլորը

Հունաստանի սահմանապահների եւ անօրինական միգրանտներով թուրքական նավակի միջեւ փոխհրաձգության լուրջ միջադեպ է տեղի ունեցել շաբաթ երեկոյան, Սուֆլիից ոչ հեռու գտնվող Էվրոս գետի վրա, զոհվել է մեկ միգրանտ։ Այս մասին հաղորդել է «Կատիմերինի» թերթը, փոխանցում է «Արմենպրես»-ը։

«Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան ժամը 9-ից հետո ։ Ընդ որում հունական իշխանությունները հայտարարել են, որ պատասխանել են թուրքական կողմից կրակոցներին, երբ զգուշացրել են Էվրոսում միգրանտներով նավակին, որպեսզի այն չմոտենա հունական ափին»,-գրում է պարբերականը։

Հույն սահմանապահները Հունաստանն ու Թուրքիան բաժանող գետի թուրքական կողմում միգրանտներով նավ են հայտնաբերել, մարդիկ փորձել են անցնել գետը եւ հասնել հունական ափ: «Հույն սահմանապահները նախազգուշացրել են լուսային ազդանշաններով, սակայն մոտորանավակը ոչ միայն չի փոխել ուղղությունը, այլեւ թուրքական կողմից կրակոցներ են սկսվել, ինչին հույները պատասխանել են համապատասխան ձեւով», – ասված է հաղորդագրության մեջ:

Արդյունքում հունական իշխանությունները հայտնաբերել եւ տարել են վեց կենդանի ապօրինի ներգաղթյալի եւ մեկ սպանվածի։ ««Կատիմերինի»-ի տեղեկատվության համաձայն՝ զոհված ներգաղթյալը մոտ տարածությունից է հրազենային վնասվածք ստացել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

«Պրոտո թեմա» պարբերականը գրում է, որ զոհվել է մի կին, նրան շատ մոտիկից գնդակահարել են 22 մմ տրամաչափի ատրճանակից, հնարավոր է ՝ անօրինական փոխադրողները: «22 մմ տրամաչափի ատրճանակը չի օգտագործվում ոչ հունական, ոչ թուրքական կողմից, եւ, ինչպես պնդում են, կնոջը գնդակահարել է մաքսանենգը»,- նշում է հրատարակությունը: Այն հայտնել է, որ հույն սահմանապահների ուղղությամբ կրակն «արձակվել է թուրքական կողմից, հնարավոր է՝ թուրք զինվորականների կողմից»:

«Պրոտո թեմա»-ն հայտարարում է, որ ձերբակալվել են 5 միգրանտներ։ «Բոլոր միգրանտներն աֆրիկյան ծագման են, հնարավոր է, եթովպացիներ, տեղափոխվել են Ալեքսանդրուպոլիս», – ասված է հաղորդագրության մեջ: