Վանաձորում տրվեց Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ոստիկանության օրվա առթիվ Վանաձորում մասնակցել է Պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքի մեկնարկին նվիրված միջոցառմանը:

Ինչպես տեղեկացրին կառավարության մամուլի ծառայությունից, վերջինիս ներկա են գտնվել նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին և այլք:

Կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որում նշել է.

«Ոստիկանության հարգելի ծառայողներ,
Կառավարության, իրավապահ մարմինների, գործադիր իշխանության, օրենսդիր իշխանության հարգելի անդամներ,
Հարգելի դեսպաններ,
Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Լոռու մարզի համար նշանավոր օր է՝ մեկնարկում է Պարեկային ոստիկանության ծառայությունը: Շատ խորհրդանշական է, որ Ոստիկանության օրը մենք 2022 թվականին դիմավորում ենք այսպիսի նորամուծությամբ:
Նախ ուզում եմ Ոստիկանության բոլոր ծառայողներին շնորհակալություն հայտնել այս ընթացքում իրենց կատարած ծառայության համար: Հատկապես՝ վերջին տարիներին մենք շատ բարդ իրադարձությունների միջով ենք անցել, և պետք է արձանագրել, որ այս ընթացքում Ոստիկանությունը մնացել է իր բարձրության վրա՝ մի կողմից մեր իրավապահ և հատուկ մյուս ծառայությունների հետ պաշտպանելով իրավակարգը, Սահմանադրական կարգը, մյուս կողմից՝ հնարավորություն է տվել, որ քաղաքացիները լիարժեք իրացնեն իրենց իրավունքները:

Հույս ունեմ, որ Պարեկային ծառայությունը կվերցնի մեր Ոստիկանության բոլոր լավագույն ավանդույթները և կլրացնի այն բոլոր թերությունները, որոնք մենք նախկինում ունեցել ենք: Ըստ էության, Պարեկային ոստիկանությունը շատ խորհրդանշական ծառայություն է, որովհետև մի կողմից այստեղ ընդգրկված են Ոստիկանության երկարամյա աշխատողներ, մյուս կողմից՝ քաղաքացիներ, որոնք Ոստիկանության հետ որևէ առնչություն չեն ունեցել կամ առնչություն են ունեցել որպես քաղաքացի: Սա նշանակում է, որ Պարեկային ոստիկանությունն իրադրություններին կարող է նայել երկու կողմից, իրադրությունները հասկանալ երկու կողմից և իրադրությունները հասցեագրել հավասարակշռված, բայց վճռական: Ես ցանկանում եմ սա հատկապես ընդգծել՝ օրենքի, իրավունքի, Սահամանդրական կարգի, քաղաքացիների անվտանգության ապահովման տեսակետից, հանցավորության դեմ պայքարում, կարգուկանոնի պաշտպանության, սկսած՝ երթևեկության կարգուկանոնից, վերջացրած՝ առօրյա կարգուկանոնով Ոստիկանությունը պետք է լինի վճռական և հաստատակամ:

Այսօր ավտոմեքենաների թվի էական աճի արդյունքում ավելացել են ավտովթարները, մեծ քանակությամբ քաղաքացիներ են ամեն տարի զոհվում ճանապարհներին, վիրավորվում: Ես սա ինչո՞ւ եմ ընդգծում, որ մարզային փուլում Պարեկային ոստիկանությունը ծառայություն է իրականացնելու նաև մայրուղիների վրա: Եվ հատկապես ակնկալում եմ, որ մայրուղիների վրա ծառայությունն իրականացվի պատշաճ մակարդակով:

Ուզում եմ հատկապես ևս մի բան ընդգծել. մենք սկզբունքային պայքար ենք տանում կոռուպցիայի դեմ: Դա վերաբերում է բոլորին՝ կառավարությանը, քաղաքական իշխանությանը, իրավապահ մարմիններին և Ոստիկանությանը: Ցանկանում եմ հույս հայտնել, որ Պարեկային ծառայությունը, ընդհանրապես՝ Ոստիկանությունը, զերծ կլինի կոռուպցիայից:

Այսօր Սուրբ Զատկի ճրագալույց է, և ես ուզում եմ բոլորիդ հիշեցնել Նոր Կտակարանի խոսքերը, երբ ասվում է, որ հնարավոր չէ միաժամանակ ծառայել Աստծուն և մամոնային. մամոնան տվյալ դեպքում դրամն է: Իսկ Աստծուն ծառայել, նշանակում է ծառայել իրավակարգին, օրենքին, ժողովրդին, Սահմանադրական կարգին, օրինականությանը: Քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում իրենց մի կողմից պիտի զգան ազատ, մյուս կողմից՝ պիտի հասկանան, որ այդ ազատությունը պահպանում և պաշտպանում է իրավակարգը, օրինականությունը: Ես այս գործում բոլորիս մաղթում եմ հաջողություն և հատկապես՝ ձեզ, Ոստիկանության հարգելի ծառայողներ, որովհետև այս գործի առաջին գծում հենց դուք եք:

Այսօր շնորհակալություն հայտնելով մեր ոստիկանությանը ծառայության համար, ես ուզում եմ, որ մենք կրկին հիշենք ոստիկանության այն ծառայողներին, ովքեր զոհվել են 44-օրյա պատերազմի ընթացքում, ովքեր զոհվել են Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում, ովքեր զոհվել են Հայրենիքի պաշտպանության դիրքերում, ովքեր զոհվել են օրենքը և իրավունքը պաշտպանելիս, հանցավորության դեմ պայքարելիս: Խոնարհում և գնահատանք նրանց նվիրվածությանը»:

Մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցելուց հետո վարչապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, մարմիններին, ովքեր իրենց նպաստն են բերել Հայաստանի Հանրապետության պարեկային ոստիկանության ներդրման աշխատանքներին: «Այժմ Շիրակի և Լոռու մարզերում մենք գործարկում ենք Պարեկային ծառայության աշխատանքը, բայց հենց այս պահին էլ Պարեկային ոստիկանության հավակնորդների ընդունելությունը Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի մարզերում շարունակվում է: Ես ուզում եմ քաղաքացիական անձանց և հատկապես կանանց կոչ անել ակտիվորեն մասնակցել ընդունելությանը, ինչը նշանակում է, որ նրանք հինգ ամիս ուսումնառություն կանցնեն Ոստիկանության ակադեմիայում, ապա որակավորման քննություն հանձնելուց հետո, կանցնեն ծառայության:

Պարեկային հարգելի ոստիկաններ, այսօր ձեր ծառայության առաջին օրն է, բարի ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Սահամանդրական կարգի, օրինականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների»,- եզրափակել է վարչապետ Փաշինյանը: