Ռուսաստանը պերսոնա նոն գրատա է հայտարարել ԵՄ 18 դիվանագետի
Քաղաքականություն
15.04.2022 | 20:48ՌԴ ԱԳՆ-ն, ի պատասխան Եվրամիությունից 19 ռուս դիվանագետի արտաքսմաը` պերսոնա նոն գրատա է հայտարարել եվրոպացի 18 դիվանագետի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ռուսական կողմը հայտարարում է ԵՄ պատասխանատվություն մասին՝ տասնամյակներով ստեղծված երկկողմ երկխոսության ու համագործակցության հետևողական ոչնչացման համար։ Նշվել է Եվրոպական միության կողմից 1961 թվականի դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի պահանջների խստիվ պահպանման անհրաժեշտությունը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Էմմա Չոբանյան