Պետությունը չպետք է որոշի՝ լրագրողը որևէ պետական մարմնում հավատարմագրվի՞, թե՞ ոչ. Աշոտ Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
Բոլորը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը կազմակերպել է քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի թեմայով (հավատարմագրման կարգի փոփոխության մասով)։

«Պետությունը չպետք է որոշի՝ լրագրողը որևէ պետական մարմնում հավատարմագրվի՞, թե՞ ոչ, լրատվամիջոցը պետք է որոշի»,- այս մասին ընդծեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Մելիքյանի խոսքով` այս նախագիծն այն շղթայի մի մասն է, որը սկսվել է մեկուկես տարի առաջ:

«Բոլոր այն օրենսդրական նախաձեռնությունները, որոնք կատարվել են էս ընթացքում (նկատի ունի ԶԼՄ ոլորտին վերաբերող հեղ.), դրանք ռեպրեսիվ բնույթ ունեն: Վիրավորանքի ու զրպարտության  փոխհատուցման վերին շեմի եռապատկում, վիրավորանքի մի մասի քրեականացում, ինֆորմացիայի` տարբեր օրենքներով մատչելիության բարդացում: Պետությունը պետք է չորոշի՝ այս լրագրողը պետք է հավատարմագրվի, թե ոչ:  ԶԼՄ-ն ինքը պետք է որոշի` իրեն այդ գերատեսչությունը հետաքրքիր է, թե ոչ»,- ասաց Մելիքյանը:

Նշենք, որ Թագուհի Թովմասյանի հավաստմամբ՝ լրագրողական հանրությունը անտեղյակ է եղել, որ այդպիսի օրենսդրական նախաձեռնություն կա և զրկված է եղել առաջարկներ ներկայացնելու հնարավորությունից:

Քննարկմանը հրավիրվել են նաև նախագծի հեղինակները, սակայն նրանք չեն ներկայացել:

Մանրամասները՝ տեսանյութում: