Բախումներ են բռնկվել Երուսաղեմի սուրբ վայրերում․ ավելի քան 100 պաղեստինցի վիրավորվել է

Լուրեր

15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:44
Շախմատի Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը 10-րդն է վարկանիշով
15.09.2026 | 20:30
«Էդ տեսակի հետ ինչ խոսես»․ Առուշանյանի ճանապարհը դեպի Փաշինյանի «Համերաշխություն». ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 20:21
Քննարկվել են ՀՀ զինված ուժերի և Կանզասի ազգային գվարդիայի միջև գործընկերությանն առնչվող հարցեր
15.09.2026 | 20:13
ԵԼ. Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «Սպարտա Պրահա» հանդիպման մրցավարները
15.09.2026 | 20:00
Փաշինյա՛ն, ասա՛, որն է այլընտրանքը․ ՌԴ-ի անկատար անվտանգային համակարգից հրաժարվելով՝ ՀՀ-ն մնում է վակուումի մեջ․ Սուրեն Սուրենյանց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:51
«Չենք մոռանա մեր դեմ կատարված վայրագությունները»․ Ալիևը ՀՀ-ին մեղադրել է «հանցագործությունների» մեջ
15.09.2026 | 19:41
«ԿԲ-ն ավելի ուժգին և ոչ բնականոն կարձագանքի, եթե ՌԴ-ն գազի գինը բարձրացնի». ԿԲ նախագահ
15.09.2026 | 19:30
TRIPP-ի մեծ նախագիծը սպասում է ՍԴ-ի փոքրիկ «Այո»-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 19:21
Դատավոր Սամվել  Թադևոսյանը կրկին հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է նրա լիազորությունները
15.09.2026 | 19:14
Զախարովան հայտարարել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հանրաքվեի վերաբերյալ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել
15.09.2026 | 19:00
ՌԴ-ն հեռանում է, բայց բազայի դուրսբերման պատճառը ՀՀ-ի վրա է գցում․ Փաշինյանը չի բարձրաձայնել այդ հարցը․ Գևորգ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի անվտանգության ուժերն ուրբաթ օրը լուսաբացից առաջ, երբ հազարավոր պաղեստինցիներ հավաքվել էին սուրբ Ռամադան ամսվա ընթացքում աղոթքի համար, մտել են Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթի համալիր՝ հրահրելով բախումներ, որոնց հետևանքով, ինչպես հայտնել են բժիշկները, վիրավորվել է առնվազն 117 պաղեստինցի, գրում է cbc-ը:

Իսրայելը հայտարարել է, որ իր ուժերը ներս են մտել՝ հեռացնելու քարերը, որոնք հավաքվել էին բռնության ակնկալիքով: Սրբավայրը, որը սուրբ է հրեաների և մահմեդականների համար, հաճախ եղել է իսրայելա-պաղեստինյան անկարգությունների էպիկենտրոնը, լարվածությունն արդեն սրվել է վերջին բռնությունների ալիքի ֆոնին: Անցյալ տարի տեղի ունեցած բախումները նպաստեցին Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի զինյալների հետ 11-օրյա պատերազմի բռնկմանը:

Բախումները տեղի են ունեցել հատկապես զգայուն ժամանակաշրջանում։ Այս տարի Ռամադանը համընկնում է Պասեքի՝ հրեական գլխավոր տոնի հետ՝ ուրբաթ օրը մայրամուտից սկսվող Զատիկի և քրիստոնեական սուրբ շաբաթվա հետ, որն ավարտվում է Զատիկի կիրակի օրը: Ակնկալվում է, որ տոները տասնյակ հազարավոր հավատացյալների կբերեն Երուսաղեմի Հին քաղաք, որտեղ գտնվում են երեք կրոնների համար սուրբ վայրերը:

Համացանցում շրջանառվող տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են պաղեստինցիները քարեր նետում, իսկ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ձայնային նռնակներ է արձակում մզկիթը շրջապատող ամբոխի վրա: Մյուս տեսանյութերում երևում է, թե ինչպես են հավատացյալները պատնեշվել հենց մզկիթի ներսում՝ արցունքաբեր գազի ամպերի ներքո:

Տաթև Ֆռանգյան