Բայդենի խորհրդականը հայտարարել է, որ մարտերը Ուկրաինայում, հնարավոր է, ամիսներ կամ ավելի երկար տևեն

Լուրեր

19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ նախագահը գնահատել է, որ «ռուսներն ու Պուտինը, կարծես, ցանկանում են ջնջել ուկրաինական ինքնության գաղափարը, ինքնության անկախության գաղափարը»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը՝ պատասխանելով Ջո Բայդենի մեկնաբանությունների մասին հարցին, թե նա կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցեղասպանություն է իրականացնում ուկրաինացիների դեմ, գրում է CNN-ը։

«Եվ երբ դա համատեղում եք զանգվածային սպանությունների հետ, նախագահի տեսանկյունից դա ցեղասպանություն է»,- նշել է Սալիվանը՝ նշելով, որ կա մի գործընթաց, որի միջով պետք է անցնի Պետքարտուղարությունը, որպեսզի պաշտոնական որոշում կայացնի՝ արդյո՞ք Ռուսաստանի գործողությունները համապատասխանում են Ցեղասպանության մասին կոնվենցիայի իրավական չափանիշներին:

Բացի այդ, Սալիվանն ասել է, որ Ուկրաինայում մարտերը, հավանաբար, շարունակվելու են ամիսեր կամ նույնիսկ ավելի երկար։

Նա, սակայն, հավելել է, որ «նախնական եզրակացություն չկա», որ ԱՄՆ-ը կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, եթե նա դիվանագիտական համաձայնության գա Ուկրաինայի հետ:

«Շատ բան կախված է նրանից, թե ինչպիսին է այդ դիվանագիտական համաձայնագրի ձևն ու շրջանակը, և շատ բան կախված է նրանից, թե ինչի շուրջ կխորհրդակցեն ուկրաինացիները մեզ հետ, և եվրոպացիները կհամաձայնվեն»,- ասել է ամերիկացի պաշտոնյան՝ հավելելով, որ թեև ԱՄՆ-ն «ակտիվորեն չի մասնակցում» բանակցություններին, ուկրաինացի պաշտոնյաները պարբերաբար շփվում են ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանին հասկացրել է, որ ծանր հետևանքներ կլինեն, եթե օգտագործվեն զանգվածային ոչնչացման զենքեր, ինչպիսիք են քիմիական կամ կենսաբանական զենքերը:

Էմմա Չոբանյան