Տնօրենի ընտրության 3-րդ չհաջողված փորձը․ Չեխովի դպրոցում դարձյալ բողոքի ակցիա էր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 14:43
Խոզանի և բուսական մնացորդների այրումը վտանգում է կենսաբազմազանությունը․ ՇՄՆ
26.08.2026 | 14:34
Տամբովի մարզում Wildberries-ի պահեստն ամբողջությամբ ոչնչացվել է ԱԹՍ-ների հարձակումից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:25
Մենք դատավորներին չենք զանգում, նրանք գործում են առանց հրահանգների. Սոնա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:17
Առուշ Առուշանյանի գործունեությունը ինչպե՞ս եք գնահատում․ ՔՊ-ականը՝ Գորիսի նախկին փոխքաղաքապետին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:12
«Ալ Նասրը» 10 ֆուտբոլիստով կամային հաղթանակ է տարել 0:2-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:08
Կրեմլը ձեռնպահ է մնում Հայաստանի ներքաղաքական զարգացումները մեկնաբանելուց․ Պեսկով
26.08.2026 | 14:03
Ես 21 տարեկանում միլիոնատեր չեմ եղել. Լևոն Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 14:00
Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնության արդյունքների ամփոփում. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
Բոլորը

Չեխովի անվան թիվ 55 դպրոցում այսօր տնօրեն ընտրելու արդեն 3-րդ փորձն էր, որը դարձյալ ձախողվեց։ Բանն այն է, որ աջադրված 4 թեկնածուներից մեկն ինքնաբացարկ էր հայտնել։ Անժելա Կարապետյանը, որն առաջադրվել էր այլ դպրոցից, ստացել էր 1 ձայն։ Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը և նախկին պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանը հավասար՝ 4-ական ձայն էին հավաքել։ Ըստ օրենսդրության՝ դպրոցի տնօրենին ընտրում է խորհուրդը, որը կազմված է 9 անդամից՝ 2 մանկավարժ, 2 ծնող, 4 լիազոր մարմնի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ, 1-ը՝ ԿԳՄՍ նախարարությունից։

Մինչ դպրոցում տնօրենի ընտրություններ էին անցկացվում, բակում մի խումբ ծնողներ ու աշակերտներ բողոքի ակցիա էին անում։ Նրանց մի մասը դեմ է տնօրենի պաշտոնում Դիանա Մինասյանի ընտրությանը, քանի որ, նրանց խոսքով, Մինասյանը չունի մանկավարժական կրթություն, դպրոցում աշխատելու և աշակերտների հետ շփվելու փորձ։ Պնդում են՝ Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, իսկ նրա քույրն աշխատում է Կառավարությունում։ Ինքը՝ Մինասյանը, հերքեց Ավինյանի հետ առնչություն ունենալու լուրերը, բայց հաստատեց՝ քույրն իսկապես աշխատում է Կառավարությունում։

«Այո՛, իմ քույրն արդեն 10 տարուց ավելի է՝ աշխատում է Կառավարությունում»,- ասաց Մելքոնյանը։

Իսկ ինչպես եղավ, որ որոշեց թեկնածությունն առաջադրել դպրոցի տնօրենի ընտրություններում․ առաջա՞րկ է արվել, թե՞ իր ցանկությունն է՝ հետաքրքրվեցինք Մինասյանից․ «Իմ ցանկությունն է եղել, մասնակցել եմ նաև հոկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին»։

Հենց այդ ժամանակ լիազոր մարմինը, այսինքն՝ քաղաքապետարանը, որոշել է տնօրենի պաշտոնակատար նշանակել դպրոցի ուսմասվար Տաթևիկ Մելքոնյանին։ Բոլորովին վերջերս էլ՝ ապրիլի 1-ին, փոխվել է ժամանակավոր պաշտոնակատարը և նշանակվել Դիանա Մինասյանը։ Վերջինն ասաց՝ ծնողների բողոքի ակցիաներում քաղաքական երանգ կա։

Ընտրություններին զուգահեռ՝ աշակերտների մի մասը մասնակցում էր բողոքի ակցիային, մյուս մասն էլ պարզապես չէր կարող մասնակցել դասի․ դպրոցի դուռը ներսից կողպված էր, ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը ևս արգելված էր։ Դիանա Մինասյանն ասաց՝ իր կողմից նման հրահանգ չի տրվել, անվտանգության նկատառումերից ելնելով են փակել, թե ով՝ չկարողացանք պարզել։

Ծնողներն ասում են՝ վստահ են, որ Դիանա Մինասյանն է ընտրվելու տնօրեն, որովհետև քաղաքապետարանն է այդպես ցանկանում, բայց իրենք շարունակելու են պայքարել։ Տաթևիկ Մելքոնյանը, սակայն, այդպես չի կարծում․ հույս ունի, որ հենց ինքն է տնօրեն ընտրվելու։

«Անակնկալ էր, որ այս ընթացքում պաշտոնակատարի փոփոխություն եղավ, ուղղակի զանգեցին և ասացին, որ այլևս պաշտոնակատարը ես չեմ»,- պարզաբանեց Մելքոնյանը։

Հիմա նա անգլերեն է դասավանդում և ուսումնական գծով փոխտնօրենն է։ Ծնողներն ասում են՝ եթե ոչ Տաթևիկ Մելքոնյանը, ապա դպրոցում երկարատև աշխատանքային փորձ ունեցող մանկավարժը թող տնօրեն ընտրվի։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ևս այսօր Չեխովի անվան դպրոցում էր։ Ասաց՝ ծնողներից մեկի ահազանգով է եկել, քանի որ խոչընդոտվել է երեխայի կրթություն ստանալու իրավունքը։ Խաչատրյանը նկատեց՝ սխալ է դասերին զուգահեռ տնօրենի ընտրություն անցկացնելը։

Թե երբ այս դպրոցում ընտրության 4-րդ փորձը կլինի, կորոշի կառավարման խորհուրդը երկուշաբթի՝ ապրիլի 18-ին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան