Ուկրաինայի պատերազմը վատթարացրել է 1․7 միլիարդ մարդու վիճակը․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

Լուրեր

16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
Բոլորը

Ուկրաինայի պատերազմն այս կամ այն չափով վատթարացրել է 1․7 միլիարդ մարդու վիճակը, որոնց մեկ երրորդն արդեն աղքատության շեմից ցածր է։ Այս մասին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է Նյու Յորքում հրավիրված մամուլի ասուլիսում, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Նրա խոսքով՝ պատերազմը խափանումներ է առաջացրել համաշխարհային պարենային, էներգետիկ և ֆինանսական համակարգերում, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի աղքատության և սովի աճին մոլորակի մի քանի շրջաններում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացել է պատերազմի սարսափելի հետևանքների վրա, իսկ այս հակամարտության գլոբալ ազդեցության թեման հետին պլան է մղվել։

«Մինչդեռ պատերազմը շարունակում է ամեն օր սրել եռաչափ ճգնաժամը՝ պարենային, էներգետիկ և ֆինանսական՝ հարվածելով աշխարհի ամենախոցելի մարդկանց, երկրներին և տնտեսություններին։ Այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ զարգացող երկրները բախվում են մի շարք այլ հիմնական մարտահրավերների, ներառյալ՝ COVID-19 համաճարակը, կլիմայի փոփոխության հետևանքները և աճող անհավասարության պայմաններում վերակառուցման համար անհրաժեշտ ռեսուրսների հասանելիության բացակայությունը»,- ասել է Գուտերեշը։

ՄԱԿ-ի ղեկավարը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 36 պետություններ իրենց անհրաժեշտ ցորենի կեսից ավելին գնում են Ռուսաստանից և Ուկրաինայից։ Այս թիվը ներառում է աշխարհի ամենաաղքատ և խոցելի երկրներից մի քանիսը: Հացահատիկի գները բարձրանում էին նաև մինչ հակամարտությունը, սակայն պատերազմը շատ ավելի վատթարացրեց առանց այն էլ բարդ իրավիճակը։ Ցորենի և եգիպտացորենի ինքնարժեքը տարեսկզբից թանկացել է 30 տոկոսով։

Մյուս կողմից, հիշեցրել է Անտոնիո Գուտերեշը, Ռուսաստանն էներգետիկ ռեսուրսների ամենամեծ մատակարարն է։ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո նավթի համաշխարհային գները, անցյալ տարվա համեմատ, աճել են ավելի քան 60%-ով։ Բնական գազի արժեքը վերջին ամիսներին աճել է 50%-ով։

«Մթերքի և էներգիայի գների աճի հետ մեկտեղ՝ սովի և թերսնման խնդիրը սրվում է հատկապես փոքր երեխաների շրջանում։ Գնաճը շարունակվում է, գնողունակությունը նվազում է, տնտեսական աճի հեռանկարները նվազում են, շատ զարգացող երկրներ խեղդվում են պարտքերի մեջ։ Մեր աշխարհը չի կարող դա իրեն թույլ տալ»,- ասել է գլխավոր քարտուղարը:

Գուտերեշը կոչ է արել ապահովել սննդի և էներգիայի կայուն հոսք բաց շուկաների միջոցով:

«Սա նշանակում է արտահանման բոլոր անհարկի սահմանափակումների վերացում. այժմ պրոտեկցիոնիզմի ժամանակը չէ: Սա նշանակում է ավելցուկները և պաշարներն ուղղել կարիքավորներին: Մենք պետք է վերահսկենք պարենային ապրանքների գները և նվազեցնենք պարենային շուկաներում անկայունությունը»,- ընդգծել է նա:

Տաթև Ֆռանգյան