ԱՄՆ-ը կարող է լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ․ Սպիտակ տան խոսնակ
Քաղաքականություն
14.04.2022 | 16:06ԱՄՆ-ը մի շարք լրացուցիչ պատժամիջոցներ ունի, որոնք կարող է կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինա ներխուժման պատճառով։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին լրագրողների հետ զրույցում, Reuters-ի հրապարակումն է փոխանցում Swissinfo-ն։
Փսակին նշել է, որ երկրորդական պատժամիջոցները և լրացուցիչ ֆինանսական ընկերությունների թիրախավորումը հնարավոր պատժամիջոցների գործողությունների շարքում են, որոնք կարող են ուղղված լինել Ռուսաստանի դեմ։
Էմմա Չոբանյան