Երիտասարդները տեղափոխվել են հիվանդանոց. Կենտրոնականի ոստիկանների բացահայտումը

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Ապրիլի 8-ի գիշերը Սարյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վեճ ու կռիվ էր եղել: Ծեծկռտուքի մասնակիցներից երկուսը, մարմնի տարբեր հատվածներում ծակած-պատռված վերքերով, հիվանդանոց էին տեղափոխվել: Ոստիկանության Կենտրոնական բաժնում կատարվածի մասին տեղեկացան 1-ին համալսարանական հիվանդանոցից՝ ժամը 14-ի սահմաններում․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ախտորոշումն արձանագրելուց հետո զրուցեցին տուժողների հետ: Անծանոթ անձանց հետ էին վիճել: Պատկերացում չունեին՝ ովքեր էին և որտեղ կարելի էր փնտրել նրանց: Իրավապահները զրուցեցին նաև բժիշկների հետ:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքն ուշ գիշերով էր եղել: Հեշտ չէր ականատես վկաներ գտնել: Եվ, այդուհանդերձ, դեպքից մեկ օր անց քրեական հետախույզներին հաջողվեց բացահայտել հանցագործությունը:

Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզեցին, որ արարքը կատարել են 22 և 26 տարեկան երկու երիտասարդ, որոնցից մեկը Երևանի Չկալովի փողոցի բնակիչ էր, մյուսը՝ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի:

Ապրիլի 9-ի առավոտյան բյուրականցին Դավիթաշենի 3-րդ թաղամասում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց: Իրավապահների բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը բաժին ներկայացավ նաև նրա 26-ամյա ընկերը: Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն:

Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։