Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի մրցակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման փորձերը թափ են հավաքում 

Լուրեր

16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 16:54
Քաղցրաշենի մանկապարտեզի շենքում օձ է նկատվել․ երեխաներին տարհանել են
16.09.2026 | 16:48
Գոռ Մինասյանի պաշտպանները հակադարձում են ՔԿ-ին՝ վիճարկելով թրաֆիքինգի մեղադրանքի հիմքերն ու կալանավորման ընթացքը
16.09.2026 | 16:45
Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ հութիները թիրախավորել են Մեքքան
16.09.2026 | 16:44
«ԵՄ-ն կխաբի Հայաստանին եվրաինտեգրման հարցում». Լավրով
16.09.2026 | 16:39
Մոսկվայում քրեական հեղինակությունը քաշեց իմ ձեռքից, Հայկ Սարգսյանի ընկերն էր. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի՝ մրցակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման փորձերը թափ են հավաքելու կարևոր այցերով ու հանդիպումներով դեպի Իսրայել, Եգիպտոս և Սաուդյան Արաբիա։ Այս մասին Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորների հետ հանդիպմանն ասել է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է Hurriyet-ը։

Չավուշօղլուն պատգամավորներին պատմել է կառավարության ջանքերի մասին՝ կարգավորելու հարաբերությունները այն երկրների հետ, որոնց հետ Թուրքիայի կապերն անցնող տարիներին սրվել էին։ Այդ երկրներն են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան, Իսրայելը, Եգիպտոսը և Հայաստանը։

«Մենք երկար ճանապարհ ենք անցել ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի հետ: Ջամալ Խաշոգջիի գործի փոխանցումը և դատական համագործակցության ակտիվացումը համահունչ էին Սաուդյան Արաբիայի հետ կարգավորման գործընթացին»,- ասել է Չավուշօղլուն։ 

Ակնկալվում է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թագավոր Սալմանի և թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանի հրավերով կայցելի Սաուդյան Արաբիա: Կողմերից որևէ մեկը, սակայն, այցը դեռևս չի հաստատել։

Մեկ այլ երկիր, որի հետ Թուրքիան բանակցություններ է վարում հարաբերությունների կարգավորման շուրջ, Իսրայելն է։ 

«Կարևոր զարգացումներ կան Իսրայելի հետ հարաբերությունների հետ կապված։ Մենք կայցելենք Իսրայել։ Պաղեստինը նույնպես ողջունում է Իսրայելի հետ մեր հարաբերությունների բարելավումը»,- ասել է Չավուշօղլուն պատգամավորներին։

Նշվում է, որ Էրդողանը նաև պատրաստվում է Իսրայել այցելել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօլուի և ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարի այցից հետո՝ դրանց արդյունքները հաշվի առնելով։ 

Չավուշօղլուն խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Նշենք, որ հունվար և փետրվար ամիսներին տեղի են ունեցել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հարցով նշանակված հատուկ բանագնացների հանդիպումները։ Բացի այդ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մեկնել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի ընթացքում հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարարին։ 

«Մենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ»,- ընդգծել է Չավուշօղլուն։ 

Նա նաև կարևոր տեղեկություններ է հաղորդել Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Չավուշօղլուն նշել է, որ Ստամբուլում շուտով հանդիպելու է Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիին՝ այլ մանրամասներ չհայտնելով։ 

Էմմա Չոբանյան