«Սերմացու չկա, չունենք երաշխիք նորմալ բերք ստանալու»․ քննարկում՝ Գյումրիում

Լուրեր

15.05.2026 | 23:20
Հուլիսի 1-ից Երևան-Բուխարեստ նոր ուղիղ չվերթ կմեկնարկի
15.05.2026 | 23:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.05.2026 | 22:57
2026-ի առաջին 5 ամսում հայտնաբերվել և հանձնվել է 825 միավոր զենք․ ՆԳՆ
15.05.2026 | 22:45
Արցախը «հաջողությամբ» տապալելուց հետո այս իշխանությունը պետք է հեռանա․ նա խոստացել էր պաշտպանել, բայց կորցրինք․ Ալեքսան Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 22:35
Իրանի դեմ պատերազմի սկսվելուց ի վեր Ադրբեջանում ավելի քան 220 կրոնական գործիչ է ձերբակալվել
15.05.2026 | 22:22
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
15.05.2026 | 22:08
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ընտրական գործընթացի և դիտորդական առաքելության գործունեության հարցեր
15.05.2026 | 21:54
«Մեկին հինգ ենք պատասխանելու». Քոչարյանն ու Փաշինյանը որոշել են խոսքի տակ չմնալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:44
Իրանը «չի վստահում» ԱՄՆ-ին․ կբանակցի միայն այն դեպքում, եթե Վաշինգտոնը լուրջ լինի. Արաղչի
15.05.2026 | 21:30
Դեմ ենք ԵՏՄ-ից դուրս գալուն․ երկրի վիճակն այնպես կփոխվի, որ ռիսկերը կբերեն տնտեսության փլուզում․ Միքայել Մելքումյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 21:18
Կրեմլամետ «Մատրյոշկայի» արշավը Փաշինյանի դեմ ավելի մասշտաբային է, քան ԱՄՆ-ում, Գերմանիայում և Լեհաստանում անցկացված ընտրություններինը միասին. անդրադարձ
15.05.2026 | 21:07
Նուռնուսի ամառանոցներից մեկում հրդեհ է բռնկվել
15.05.2026 | 20:55
36 երկիր մտադիր է միանալ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի գործով հատուկ տրիբունալի աշխատանքին
15.05.2026 | 20:35
ՌԴ-ից սպառնալիք կա՝ եթե երկաթուղու հարցով կտրուկ քայլերի դիմեք, կօգտագործեն տնտեսական լծակներ․ ՀՀ-ն դիլեմայի առաջ է․ Տիգրան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 20:25
Նիկոլայ Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով
Բոլորը

Այսօր «Գյումրու երկխոսության մեդիա կենտրոն»-ում տեղի ունեցավ «Գյուղատնտեսական տարվա մեկնարկն առանց սերմնացուի սուբիսիդավորվման» թեմայով քննարկում։

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իկիլիկյանը վստահեցրեց, որ թեև Ախուրյանի մի շարք համայնքներում՝ Ազատանում, Արևիկում, Այգաբացում, Բենիամինում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, սակայն երաշխիք չունեն նորմալ բերք ստանալու, քանի որ չկա սերմացու և ձեռք չի բերվել բավարար քանակությամբ պարարտանյութ։

Պաշտոնյայի տեղեկացմամբ` Ախուրյան խոշորացված համայնքի 33 բնակավայրերի կողմից ներկայացվել է 3300 տոննա ամոնիակային սիլիտրայի և 40-50 տոննա հանքային պարարտանյութի պահանջարկ, բայց այսօրվա դրությամբ ընդամենը 270 տոննա պարարատանյութ է ձեռք բերվել, որը շատ քիչ է , բավարար չէ գարնանացանը սկսելու համար։ Ըստ բանախոսի՝ մեկ շաբաթից էլ սկսվում է աշնանացանի սնուցման ժամանակաշրջանը, բայց պարարտանյութը ուշանում է։

Վարդան Իկիլիկյանի նաև անդրադարձ կատարեց հանքային պարարտանյութի ներմուծման գներին՝ նշելով, որ դրանք բերվում են բավական թանկ։ Նրա համոզմամբ, նման թանկ գներով ներմուծելը բացասաբար է անդրադառնում գյուղատնտեսության վրա։

Ախուրյանի համայնքապետի տեղակալը նշեց, որ համայնքներում սերմացուի չլինելը կամ ուշանալն արդեն իսկ իր բացասական ազդեցությունը թողել է ․ նույնիսկ Ազատանի պես մեծ տնտեսություն ունեցող համայնքում այսօր կան հողատարածքներ, որոնք չեն մշակվում։

Դրանք, ըստ բանախոսի, կարտոֆիլ ցանելու համար նպատակահարամար չեն, իսկ հացահատիկի մշակելու համար արդեն ուշ է։

«Խառնիխուռն սերմացուներով ցանքեր կատարելը բացասաբար է ազդելու մեր գյուղատնտեսության վրա։ Ցանք է կատարվում գարու սերմացուով, մարդիկ էդ ունեն, ուրիշ բան չունեն, որը կարելի է ասել՝ ոչ կոնդիցիոն վիճակում գտնվող սերմեր են։ Բնականաբար, բերքի անկում պիտի լինի, սերմացուի չլինելն ու Աստված մի արասցե՝ եղանակային պայմաններն էլ լավ չեղան, դա պարենային աղետի է տանելու մեզ։

Մեր երկրում հողերի 40-45 տոկոսը չի մշակվում, այսինքն՝ 200 հազար հեկտար հող այսօր հանրապետությունում չի մշակվում, եթե պետությունն աջակցի ու դրանից 100 հազարը փորձենք հացահատիկի ցանքատարածություններ ստեղծել, մենք ոչ թե 30 տոկոսով կկարողանանք ապահովել մեր հացահատիկի պահանջարկն, 60 տոկոսով»,-ասաց Վարդան Իկիլիկյանը։
Նա նաև նշեց, որ անասնակերի խնդիր ևս կա, անասնագլխաքանակն արդեն պակասել է, պակասել է նաև կաթի քանակությունը։ Անասնակերի թանկացումն ու կաթի մթերման ցածր գինըվ, ըստ նրա, անասնապահությանը խոշոր հարված են հասցրել։
ՀՀ Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը, սակայն նշեց, որ եթե խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակի նվազում կա մարզում, նկատելի է ոչխարների գլխաքանակի աճ՝ մոտ 13 հազարով։

Նա նաև նշեց, որ պարարտանյութի շուկայում շեշտակի գնաճը պայմանավորված է արտերկրում արտադրանքի ինքնարժեքի, գազի գնի թանկացման հետ։ Ըստ նրա՝ պարարտանյութի տեղափոխման հետ կապված լուրջ խնդիր է դարձել Լարսի անցակետում ստեղծված վիճակը։
«Եղանակային պայմանները ձյունառատ են, այս պահին ունենք Լարսում կուտակման խնդիր, բայց այն, որ վրացական և իրանական շուկայից ունեինք ներկրված պարարտանյութ, կար մեզ մոտ, մեր գյուղատնտեսական տնտեսությունների կողմից ձեռք չբերվեց և այդ խմբաքանակը մարզից տեղափոխվեց Արմավիրի մարզ, տրամադրվեց նրանց ֆերմերային տեսություններին։

Այսինքն, ցանքատարածությունների նվազումը պայմանավորել սերմնացուի չսուբսիադավորելով ՝մի քիչ սխալ կլինի», -ասաց մարզպետարանի պաշտոնյան։
Շիրակի մարզում հացահատիկի ցանքատարածությունների նվազումը, ըստ մարզպետարանի պաշտոնյայի, պայմանավորված է նրանով, որ գյուղատնտեսությունը դիտարկվել է որպես բիզնես, եթե չեն կարողացել թանկ գնով վաճառել, փոխել են ուղղությունը, ասենք՝ կարտոֆիլ են ցանել։

Պարարտանյութի՝ պետության կողմից 9 հազար դրամի չափով մինչև 3 հեկտար հողատարածքներ ունեցողներին սուբիսադավորելու մասին էլ Ռոման Համայակյանը նշեց, որ այդ օգնությունը բավարար է․ մարզում շուրջ 6 հազար շահառու արդեն ցուցակագրվել են։
Քննարկման մասնակցող Շիրակ ՋՕ ընկերության փոխտնօրեն Մանվել Նահապետյանն էլ վստահեցրեց, որ ոռոգման ջրի հետ կապված որևէ խնդիր չկա, կուտակված պաշարներ կան, Կառնուտի ջրամաբարը լցվում է։

Արմիկ Մովսիսյան