Ուկրաինայում պատերազմի ֆոնին ԱՀԿ-ն նվազեցրել է համաշխարհային առևտրի աճի կանխատեսումը

Լուրեր

16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը կտրուկ նվազեցրել է համաշխարհային առևտրի կանխատեսնումները Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո՝ զգուշացնելով, որ աշխարհը պետք է պատրաստվի հետևանքներին, գրում է CNN-ը։

«Կազմակերպությունն այժմ ակնկալում է ապրանքների առևտրի ծավալի 3.0% աճ 2022 թվականին՝ նախկին 4.7% կանխատեսման համեմատ, իսկ 2023 թվականին՝ 3.4%, սակայն այս գնահատականները սովորականից ավելի պակաս որոշակի են հակամարտության հեղհեղուկ բնույթի պատճառով»,- ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրությունում։

ԱՀԿ-ն նշում է, որ ամենամեծ ազդեցությունն ապրանքների գնաճի տեսքով է, քանի որ Ռուսաստանն ու Ուկրաինան ապրանքների առանցքային մատակարարներ են, այդ թվում՝ պարենի, էներգետիկայի ու պարարտանյութերի, իսկ մատակարարումները հիմա խաթարվել են պատերազմի պատճառով։

«Ուկրաինայի պատերազմը մարդկային հսկայական տառապանք է առաջացրել, բայց այն նաև վնասել է համաշխարհային տնտեսությունը կրիտիկական փուլում: Դրա ազդեցությունը կզգացվի ամբողջ աշխարհում, հատկապես՝ ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ սնունդը կազմում է տնային տնտեսությունների ծախսերի մեծ մասը: Ավելի փոքր ծավալով մատակարարումներն ու բարձր գները նշանակում են, որ աշխարհի աղքատները կարող են մնալ առանց սննդի։ Դա չպետք է թույլ տալ»,- ասել է կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնյո Իվաելան։

Նա նախազգուշացրել է, որ սպասվում է պոտենցիալ պարենային ճգնաժամ, և աֆրիկյան 35 երկրներ, որոնք սնունդ են ներմուծում Ուկրաինայից կամ Ռուսաստանից, կամ էլ՝ միաժամանակ երկուսից, լրջորեն տուժել են՝ հատկապես նշելով Եգիպտոսը և Թունիսը:

Էմմա Չոբանյան