ՌԴ-ի ծրագիրը բնաջնջելն է ուկրաինացիներին․ սարսափում ենք՝ ի՞նչ նկատի ունի Պուտինը՝ «Դոնբասի հարցը լուծել» ասելով․ Ալեքսանդր Բոժկո. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.03.2026 | 12:58
Եկել, պահանջում էին սահմանը բացել․ զգուշացրել եմ՝ դուրս եկաք, վերադարձի հնարավորություն չի լինելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 12:55
Առուշ Առուշանյանին ազգի դավաճան էիք սարքել, ինչ ա՝ վարչապետի հետ Գորիսի փողոցներով էր շրջում․ Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 12:55
Էդգար Սևիկյանը հստակություն չունի ապագայի վերաբերյալ
26.03.2026 | 12:44
Ստամբուլում թուրքական նավթային լցանավն ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել
26.03.2026 | 12:35
ՀԷՑ-ը դարձել է ՔՊ նախընտրական շտաբ․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
26.03.2026 | 12:27
Արաղչին շնորհակալություն է հայտնել Հայաստանին ու Իրանի մի քանի այլ հարևանների
26.03.2026 | 12:19
Ստալինյան հայրենասիրությունը սպառնալիք է ՀՀ-ի անվտանգությանը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.03.2026 | 12:10
Խուզարկություններ՝ Երևանի շուրջ 20 հասցեներում // Ջերմաստիճանը մինչև 5 աստիճանով կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
26.03.2026 | 12:04
«Կանազ» մշակույթի տան շենքի հրդեհի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
26.03.2026 | 11:59
ԱՄՆ-ը Կիևից պահանջում է դուրս գալ Դոնբասից՝ անվտանգության երաշխիքներ ստանալու համար․ Զելենսկի
26.03.2026 | 11:50
Մբապեն հերքել է, թե «Ռեալի» բժիշկները «շփոթել» են իր ծնկները
26.03.2026 | 11:39
ԱՄՆ պետքարտուղարությունում Մելանյա Թրամփի նախաձեռնած գագաթնաժողովին ՀՀ-ն ներկայացրել է դեսպան Մկրտչյանը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
26.03.2026 | 11:28
ԱԺ-ն քննարկում է ԿԿՀ անդամի թափուր պաշտոնում Եփրեմ Կարապետյանին ընտրելու հարցը
26.03.2026 | 11:24
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է աշխարհի գավաթին
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոն է

-Պարո՛ն Բոժկո, հնչում են տեսակետներ, որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սկսած պատերազմում ՀՀ-ն վճարեց չափազանց մեծ գին՝ չստանալով ՌԴ-ից վճռական աջակցություն, ինչպես այսօր Ուկրաինան է ստանում Արևմուտքից։ Եվ չնայած պարտություն կրեց՝ ՀՀ-ն մնաց ՌԴ-ի ազդեցության գոտում, և ինքնիշխանության խնդրի առաջ է կանգնած՝ Միութենական պետություն մտնելու օրակարգեր են դաշտ նետվում, ռուսները ցանկանում են ռուսական դպրոցներ բացել։ Մինչդեռ Ուկրաինան անցնում է աղետալի պատերազմի միջով՝ մեծաթիվ զոհեր տալով, ավերի ենթարկվելով, բայց պետության ապագան անկախացման գնացող է՝ Եվրամիությանն անդամակցելու հայտ է ներկայացրել, և պայքարում է իր ինքնիշխանության համար։ Իբրև հայագետ՝ ինչպե՞ս կախտորոշեք այս իրավիճակները։

-Իհարկե, այդ վտանգը, որի մասին Դուք ասում եք, առկա է Հայաստանում։ Ես Ղարաբաղի պատերազմի ժամանակ Հայաստանում էի և գիտեմ՝ ինչ խիզախությամբ էին հայերը պայքարում ադրբեջանցի զավթիչների դեմ։ Իհարկե՝ ուժերը հավասար չէին և, ցավոք, միջազգային հանրությունը չի ցուցաբերել համապատասխան օգնություն։ Իհարկե, իմ պատկերացմամբ՝ ամենամեծ հարվածը, որ հասցրել է ՌԴ-ն, այն էր, որ առանց ՌԴ-ի թույլտվության՝ Ադրբեջանը դժվար թե սկսեր այս պատերազմը։ Հիմա հարկավոր է, որ հայ հասարակությունը համախմբվի, հասկանա, թե ինչ տեսակի մարտահրավեր է սպասում Հայաստանին և ոչ մի դեպքում հույսը չկտրի։ Այո՛, մենք շատ դժվար ճանապարհ ենք անցնում։ Ուրիշ ելք չունենք, քան պայքարել մեր անկախության և ազատության համար։ Ես տեսնում եմ, որ Հայաստանում ուժեր կան, որ ճիշտ են պատկերացնում դրությունը և ջանքեր են թափում, որպեսզի գոնե ամենափոքր վնասներով դուրս գաք իրավիճակից։ Ես հաջողություն եմ մաղթում իմ հայ եղբայրներին այդ ճանապարհին և հավատում եմ, որ Հայաստանը լինելու է անկախ, Արցախը լինելու է հայկական։

-Պատերազմի բռնկումից ի վեր միջազգային կառույցներում քվեարկություններով Հայաստանը չի աջակցել ռուսական ագրեսիվ գործողություններին ընդդեմ Ուկրաինայի։ Կարելի է թվարկել այդպիսի չորս քվեարկություն, երբ ռիսկի գնալով՝ ՀՀ-ն չի աջակցել ՌԴ-ին։ Մինչդեռ նախորդ տարիներին ՀՀ իշխանություններն իրենց քվեարկություններով աջակցում էին ՌԴ-ին։ Ուկրաինայում նկատե՞լ են այս փաստը, որովհետև կողմ չլինել ՌԴ-ի ագրեսիային՝ հաշվի առնելով նրա նյարդային և ագրեսիվ պահվածքը իրենից փոքր պետությունների նկատմամբ, Հայաստանը բավական ռիսկային քայլի է գնացել։

Իհարկե՝ նկատվում է։ Ես շատ նյութեր եմ նկատում, որտեղ ասվում է, որ Հայաստանն արդեն ուրիշ մոտեցում ունի Ուկրաինայի վերաբերյալ, չնայած, իհարկե, դա բավականին ռիսկային ճանապարհ է։ Մի բան է պետք հաշվի առնել՝ աշխարհը փոխվում է, և իհարկե՝ ռուս-ուկրաինական պատերազմի շնորհիվ աշխարհը դժվար թե լինի այնպիսին, ինչպիսին կար։ Հայաստանը պետք է հաշվի առնի այս պահը և այն, ինչ նա անում է, նկատի ունեմ՝ քվեարկությունները, դա վկայում է, որ գիտակցություն կա Հայաստանի ղեկավարության մոտ, որ շատ կարևոր է այդ շանսը՝ թույլ է տալիս միջազգային դրությունը, հարկավոր է չկորցնել այդ շանսը և անհրաժեշտ է օգտագործել հօգուտ Հայաստանի ապագայի և հայ ժողովրդի։ Ես ողջունում եմ ՀՀ ղեկավարության նման մոտեցումը և հույս ունեմ, որ վերջիվերջո մենք կհաղթենք այս պատերազմում, և այս հաղթանակը կլինի ոչ միայն ուկրաինացիներինը, այլ ամբողջ աշխարհի նորմալ մարդկանց հաղթանակը, որոնք ուզում են, որ բոլորս ապրենք ըստ միջազգային կանոնների և ոչ թե, ասենք, ինչ-որ ագրեսորի թելադրանքով։

-Ուկրաինայի և ՌԴ-ի բանակցողները վերջին անգամ հանդիպել են Ստամբուլում։ Բուչայում բացահայտված ծանր տեսարաններից հետո դիվանագիտական ջանքերը սառել են, առաջ չեն գնում։ ՌԴ-ն նոր հարձակումներ է իրականացնում Ուկրաինայի արևելքում։ Նախագահ Զելենսկին հիմա էլ շեշտում է, որ համաձայն է շարունակել բանակցությունները ՌԴ-ի հետ, որ հրադադար հաստատվի և կյանքեր փրկվեն։ Ի՞նչ փոխզիջումների է պատրաստ Ուկրաինան՝ հանուն այդ խաղաղության կամ ի՞նչ պատրաստ չէ զիջել։

 -Իմ կարծիքով՝ դեռ վաղ է խոսել, թե ինչ տեսք պետք է ունենա այդ փաստաթուղթը։ Զելենսկին է ասել, և Ուկրաինայի այլ ղեկավարներ էլ են դա գիտակցում, որ Ուկրաինայի ճակատագիրը որոշվում է պատերազմի դաշտում, և մենք գիտենք, որ ՌԴ-ն հիմա ավելի մասշտաբային հարձակումներ է պատրաստում և հարկավոր է դիմանալ, դիմադրել այդ հարձակումների ժամանակ։ Ուկրաինացին ինքը պետք է ազատագրի իր տարածքները, որովհետև ագրեսորը, զավթիչը կպահանջի այն, ինչ գրավել է, և այն, ինչ ծրագրել է, որ Ուկրաինան որպես պետություն գոյություն չունենա և որպեսզի դառնա Ռուսաստանի մարզը։ Մենք վճռական ենք տրամադրած, որ պաշտպանենք մեր հողերը, մեր ազգային շահերը։ Իսկ որո՞նք են մեր ազգային շահերը, որպեսզի մենք նորմալ կյանքով ապրենք, որպեսզի ոչ ոք մեզ չթելադրի՝ որ կողմ պետք է նայենք և ինչպես պետք է քվեարկենք, ինչ իշխանություն պետք է ընտրենք մեզ համար։ Եվ ես հույս ունեմ, որ պատերազմից հետո ճշմարտությունը պետք է հաստատվի ոչ միայն ռուս-ուկրաինական հարաբերություններում, այլև ամբողջ աշխարհում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան