Պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի. Ուկրաինայի ՊՆ

Լուրեր

16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
16.09.2026 | 20:06
Աշխատակիցներին սպառնում են աշխատանքից ազատել քաղաքական հայացքների պատճառով. «Անկախ դիտորդ»-ը ահազանգում է
16.09.2026 | 19:50
Նիժնի Տապըռի գեղ եք ուզում, որ ոնց ուզեք՝ ձեր «Մայբախ»-ները քշեք. Փաշինյան
16.09.2026 | 19:37
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Սպարտա Պրահայի» դեմ խաղում
16.09.2026 | 19:36
Ինչի է` Դուք, Ղարաբաղից լինելով, Երևանում բնակարան ունեք, 100 հազարը չունեն. Փաշինյանը` Հովսեփյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:25
Կախած վիճակում կոշիկդ հանելու եմ. Փաշինյանը` Լևոն Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:14
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
Բոլորը

Ռուսական բանակն այսօր կռվում է՝ կենտրոնանալով մարտական իրավիճակի վրա։ ՌԴ հրամանատարությունը ռազմավարություն չունի, պլանավորումն իրավիճակային է։ ՌԴ հետաքրքրությունը Ուկրաինայի արևելքն ու հարավն են։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարը, փոխանցում է Korrespondent-ը։

Նա նշել է, որ թեև ռազմական գործողությունների տարածքը փոքրացել է, սակայն մարտերի ինտենսիվությունը չի նվազում։ Իրավիճակն օկուպացված տարածքներում բարդ է. ՌԴ-ն զորքը դուրս է բերել հյուսիսային շրջաններից՝ վերախմբավորվելու, հանգստանալու և ամրապնդվելու նպատակով։

«Այսօր միջոցներ են փնտրում կադրեր հավաքելու համար, սրա հետ կապված խնդիրներ ունեն, չնայած միշտ ասել են, որ միլիոնանոց անձնակազմ ունեն։ Այդտեղից հարված կհասցվի, թե՝ ոչ, միանշանակ անհնար է ասել»,- նշել է Մալյարը։

Նրա խոսքով՝ Կա ընդհանուր ռազմական հայեցակարգ, բայց ռուսական զորքերի որոշ գործողություններ և Պուտինի ընդունած որոշումները դուրս են գալիս ռազմական տրամաբանությունից։

«Դրանք երբեմն զգացմունքային են, հաճախ՝ ոչ ռացիոնալ։ Հետևաբար, այստեղ միանշանակ որևէ բան կանխատեսել հնարավոր չէ։ Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Ուկրաինայի համար սարսափելի սցենարների վտանգ կա»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան՝ հավելելով, որ կա նաև թշնամու կողմից քիմիական զենք կիրառելու վտանգ։

Տաթև Ֆռանգյան