Ուկրաինայում պատերազմի երկրորդ՝ «ավելի արյունալի փուլն անխուսափելի է». ՆԱՏՕ

Լուրեր

08.02.2026 | 13:31
Սպասվում են տեղումներ, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն
08.02.2026 | 13:02
Այս պայմաններում էին այսօր ՀԷՑ-ի մասնագետները վերացնում վթարային անջատումը․ Ռոմանոս Պետրոսյան
08.02.2026 | 12:10
Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի նախաձեռնություն չի նախատեսվում․ նախարարությունից հերքում են
08.02.2026 | 11:42
Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.02.2026 | 11:25
Դիլիջանում էլեկտրական շչակ է գործարկվելու
08.02.2026 | 10:49
Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը կներկայանա որպես Հայկական գործվածքի թանգարան
08.02.2026 | 10:12
Վարդենյաց լեռնանցքում բուք է
08.02.2026 | 00:58
Զանգվածային բախում՝ «Նոա» – «Աստանա» խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.02.2026 | 00:44
Իսպանիան՝ ֆուտզալի Եվրոպայի չեմպիոն
07.02.2026 | 22:24
Հնդկաստանի ԶՈւ շտաբի պետին ներկայացվել են Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները
07.02.2026 | 21:00
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
07.02.2026 | 20:53
Ի՞նչ վառելիքով է աշխատում. Փաշինյանը` հետաքրքրվում է իրեն ցուցադրվող ուղղաթիռով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.02.2026 | 20:51
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Կամբոջայի ԱԳՆ-ների միջև
07.02.2026 | 20:34
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՀՀ ՊՆ
07.02.2026 | 20:00
«Վտանգավոր նախադեպ Մոսկովյան փողոցում»․ շինթույլտվություն կա, բայց հարցերը մնում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՆԱՏՕ-ի ղեկավարությունն օգնում է Ուկրաինային նախապատրաստվել ռազմական գործողությունների նոր՝ ավելի լայնածավալ փուլին: Այս մասին Digi24-ին տված մեկնաբանությունում ասել է դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանեն, գրում է korrespondent-ը։

«Ամեն ինչ վկայում է այն մասին, որ մեզ սպասվում է պատերազմի երկրորդ՝ ավելի արյունալի փուլ։ Մենք թևակոխում ենք ավելի բարդ, իր բնույթով առաջինից տարբերվող փուլ, շատ ավելի լայն տարածքում՝ և՛ արևելքում՝ Դոնբասում, և՛ հարավում՝ դեպի Ղրիմ և Մարիուպոլ»,- ասել է Ջոանեն՝ պատերազմի երկրորդ փուլն «անխուսափելի» անվանելով։

Նրա խոսքով՝ Դաշինքը տվյալներ ունի ռուսական ուժերի վերախմբավորման և պատերազմի առաջին փուլում նրանց կրած հսկայական կորուստների համալրման վերաբերյալ։

Ջեոանեն վստահեցրել է, որ ՆԱՏՕ-ի երկրներն Ուկրաինային մատակարարում են մեծ քանակությամբ զրահատեխնիկա, ռազմական տեխնիկա և սպառազինություն, որոնք կարող են խոցել թիրախները մեծ հեռավորության վրա։

«Պատերազմի այս երկրորդ մասը տարբերվելու է որակով, ինտենսիվությամբ և հետևողականությամբ, ուստի բնական է, որ մենք օգնում ենք Ուկրաինային պատերազմի այս փուլում»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան։

Տաթև Ֆռանգյան