Քաբուլում Իրանի դիվանագիտական ներկայացուցչությունները քարկոծելուց հետո ԱԳՆ է կանչվել Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը

Լուրեր

19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը երեքշաբթի կանչվել է երկրի ԱԳՆ։ Fars գործակալության հաղորդմամբ՝ նրան խիստ բողոք են հայտնել, և Քաբուլում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժինը մինչև հետագա ծանուցում հայտարարվել է փակ, գրում է ՏԱՍՍ-ը։

Ավելի վաղ Քաբուլում Իրանի դեսպանատան և Հերաթում գլխավոր հյուպատոսության դիմաց բողոքի ցույցեր են անցկացվել, դիվանագիտական ներկայացուցչությունների վրա քարեր են նետվել։ Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին հիշեցրել են օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների անվտանգությունն ապահովելու՝ հյուրընկալող կառավարության պատասխանատվության մասին։ Իրանի ԱԳՆ-ն Աֆղանստանին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իրանի դեսպանատան և գլխավոր հյուպատոսության վրա հարձակում գործած անձանց։

Երկուշաբթի Հերաթի բնակիչները բողոքի ցույց են անցկացրել Իրանում աֆղան փախստականների և միգրանտների նկատմամբ ճնշումների դեմ։ Ցույցին մասնակցել է մի քանի հարյուր մարդ։

Ապրիլի 7-ին աֆղանական TOLO News հեռուստաալիքը հայտնել է, որ Իրանում աֆղան փախստականները բողոքում են երկրում իրենց գտնվելու պայմանների վատթարացումից։ Նրանցից շատերը չունեն փաստաթղթեր, այդ թվում՝ վիզա։ Նշվել է, որ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տարածվում, որտեղ երևում է, որ «Իրանում աֆղան փախստականները հետապնդվում և խոշտանգվում են»։ Իր հերթին, Քաբուլում Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքել է այս տվյալները՝ դրանք անվանելով ոչ հավաստի։

Տաթև Ֆռանգյան