Մարիուպոլի քաղաքապետը հայտնել է, որ քաղաքի պաշարումն ավելի քան 10,000 խաղաղ բնակչի կյանք է խլել. AP

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Ուկրաինական Մարիուպոլի քաղաքապետ Վադիմ Բոյչենկոն հայտնել է, որ ավելի քան 10,000 մարդ է զոհվել քաղաքում ռուսական պաշարման հետևանքով, և որ զոհերի թիվը կարող է գերազանցել 20,000-ը, քանի որ շաբաթներով շարունակվում են հարձակումները։

Associated Press-ի հետ զրույցում Բոյչենկոն նաև ռուսական ուժերին մեղադրել է դեպի քաղաք հումանիտար միջանցքներն արգելափակելու համար, որոնք, ըստ նրա, այդպիսով փորձում են արտաքին աշխարհից թաքցնել Մարիուպոլում տեղի ունեցածը։

Նա նաև պատմել է, որ ռուսական ուժերը բազմաթիվ դիակներ են տեղափոխել հսկայական առևտրի կենտրոն, որտեղ պահեստներ և սառնարաններ կան, և որ քաղաքում բեռնատարների տեսքով շարժական դիակիզարաններ կան։

Քաղաքապետի խոսքով՝ Մարիուպոլում մոտ 120,000 բնակիչ սննդի, ջրի, ջեռուցման և հաղորդակցման խիստ անհրաժեշտություն ունի։ Բոյչենկոն ասել է, որ միայն այն բնակիչները, որոնք անցել են ռուսական «ֆիլտրացիոն ճամբարներով», կարողացել են դուրս գալ քաղաքից։

Էմմա Չոբանյան