«Արցախի դրոշն ԱԺ-ում «թքել-կպցնելու» նպատակն է պետք հասկանալ». Հրաչյա Հակոբյանը՝ ընդդիմության քայլի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

«Պետք է հասկանալ Արցախի դրոշը ԱԺ ամբիոնին թքել-կպցնելու նպատակը: Եթե քաղաքական ակցիա է, հիմա իրենց սեղաններին թքած-կպցրած է Արցախի դրոշ, և որևէ մեկը չի հեռացրել»,- այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

«Մենք տեսանք, որ Սեյրան Օհանյանը հենց ամբիոնի կպչուն տեղում թքոտում է և կպցնում է դրոշը, եթե դրոշը թքել-կպցնելը քաղաքական ակցիա է, ապա ակցիան մինչ այս պահը շարունակվում է»,- նշեց Հակոբյանը:

Պատգամավորը հավելեց, որ իրենք վատ չեն զգում Ացախի դրոշի տեղադրումից և հիշեցեց, որ այս պահին ԱԺ-ում 20-ից ավել Արցախի դրոշ կա տեղադրված։

Պատգամավորը չպատասխանեց այն հարցին, թե ինչու իրենց իշխանության ներկայացուցիչները պատերազմից հետո չեն այցելել Արցախ։

Անդրադառնալով հարցին, թե ինչպես կմեկնաբանի իշխանության այն հայտարարությունը, որ ընդդիմության այցը Արցախ կարող է սադրանքների տեղիք տալ, Հակոբյանը նշեց. «Այո՛, երբեմն եղել են այցեր, որոնք հանգեցրել են սադրանքի և ընդդիմության որոշ աշխատանքներ համաձայնեցված են Ադրբեջանի բանակի հետ, որովհետև եղել են այցեր, որոնցից անմիջապես հետո Ադրբեջանի կողմից եղել է սադրանք։ Կամ իրենց հնարահավաքը որքանո՞վ էր տեղին, եթե հաջորդ օրը Փաշինյանը պետք է Բրյուսելում հանդիպեր Ալիևի հետ»։

Մանրամասները՝ տեսանյութում: