Գերմանիայում աննախադեպ գնաճ է․ վերջին անգամ նման իրավիճակ 1981 թվականին է եղել

Լուրեր

22.11.2026 | 01:11
Սերգեյ Ջանջոյան. «Դենիս Ջորկաեֆն արդեն հասցրել է իր իսկ հայտարարած սկզբունքներին դեմ գնալ»
21.11.2026 | 23:51
Դենիս Ջորկաեֆ. «Տեղափոխվում եմ Հայաստան, սովորում եմ հայերեն»
21.11.2026 | 21:28
Դենիս Ջորկաեֆը` ՀՖՖ նախագահի թեկնածու
21.11.2026 | 20:05
3,1 միլիոնի շուրջ կասկածներ․ ինչպե՞ս են հաշվում բնակչության թիվը․ ԱՉՔԻ ՏԱԿ
21.11.2026 | 19:41
GTA VI-ն ռեկորդային վաճառք է գրանցել՝ մեկ օրում ապահովելով 3,79 միլիարդ դոլարի եկամուտ
21.11.2026 | 19:12
Քննարկվել են Հայաստան-Մալթա հարաբերությունների հետագա խորացման հարցեր
21.11.2026 | 19:01
Այսօրվա Երևանն ագրեսիվ քաղաք է, մենք ենք փոխվել, դրան զուգահեռ՝ քաղաքը․ Էմ Կալմուխյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.11.2026 | 18:54
Կենտրոնում ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
21.11.2026 | 18:23
Հայաստանը և Իրանը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների և նորարարության ոլորտներում
21.11.2026 | 18:02
Փաշինյանն ընդունել է Dell Technologies-ի տարածաշրջանային նախագահին․ քննարկվել են Հայաստանում նոր ներդրումների հնարավորությունները
21.11.2026 | 17:57
Վարչապետը հանդիպում է ունեցել է Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթիի հետ
21.11.2026 | 17:46
ՏԻՄ ընտրությունների նախընտրական փուլում արձանագրվել է 43 միջադեպ և խախտում․ «Անկախ դիտորդ»
21.11.2026 | 17:18
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
21.11.2026 | 16:54
Ակրոպոլիսի թանգարանում բացվել է հին Հայաստանին նվիրված բացառիկ ցուցահանդես
21.11.2026 | 16:37
Հրդեհ Եղվարդ քաղաքում. հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից բնակելի տուն
Բոլորը

Գերմանիայում վերամիավորումից ի վեր գնաճը հասել է ամենաբարձր ցուցանիշին․ մարտին սպառողական գների աճը տարեկան կտրվածքով կազմել է 7,3 տոկոսով՝ փետրվարի 5,1 տոկոսից հետո: Այս մասին հայտնել է Գերմանիայի Դաշնային վիճակագրական ծառայությունը:

Նման մեծ թռիչքի հիմնական պատճառներից մեկն էներգակիրների գների բարձրացումն է․ տարեկան կտրվածքով դրանք թանկացել են 39,5 տոկոսով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախկին Արևմտյան Գերմանիայի տարածքում գնաճի նման բարձր մակարդակ վերջին անգամ գրանցվել է 1981 թվականի աշնանը՝ Պարսից ծոցի տարածաշրջանում առաջին պատերազմի հետևանքով էներգակիրների արժեքի զգալի թանկացման պատճառով: Այժմ մազութի, դիզվառելիքի, բնական գազի և որոշ պարենային ապրանքների գները կտրուկ աճում են Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին:

Գերմանիայում վերջին շրջանում մազութի գներն աճել են ավելի քան երկու անգամ, վառելիքի գները՝ 47,4 տոկոսով, բնական գազինը՝ 41,8 տոկոսով, էլեկտրաէներգիայինը՝ 17,7 տոկոսով։ Առանց էներգակիրների գների աճի Գերմանիայում գնաճը կկազմեր 3,6 տոկոս, նշել է վիճակագրական ծառայությունը։

Տաթև Ֆռանգյան