Ռուսական նավթի ներմուծման ծավալների ավելացումը չի բխում Հնդկաստանի շահերից․ Ջո Բայդեն

Լուրեր

19.05.2026 | 23:56
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.05.2026 | 23:24
Արփինե Սարգսյանը և ԱՄՆ ժամանակավոր հավատարմատարը քննարկել են կիբեռլաբորատորիայի ստեղծումն ու համագործակցության ընդլայնումը
19.05.2026 | 23:12
ԿԸՀ-ն` Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացի լինելու տեղեկությունների մասին
19.05.2026 | 22:59
Վրաստանի Պետ​​անվտանգության ծառայությունը երկրի երեք քաղաքացու է ձերբակալել՝ ԻԼԻՊ-ին մասնակցելու մեղադրանքով
19.05.2026 | 22:49
Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել մոտակա ձորակում
19.05.2026 | 22:47
Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի ԱԳ նախարարին․ քննարկվել են ռազմավարական գործընկերության հարցեր
19.05.2026 | 22:34
Մերկելը և Զելենսկին արժանացել են Եվրոպական շքանշանի
19.05.2026 | 22:25
Նեյմարը չի զսպել արցունքները Բրազիլի հավաքականի հայտացուցակում ընդգրկվելուց հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 22:12
Երևանի 15 հասցեում խուզարկություններ են իրականացվել, հայտնաբերվել են թմրամիջոցներ և զենք. կան ձերբակալվածներ. ՆԳՆ
19.05.2026 | 22:00
«Համբալով» են իրար դիմում, և հավակնում վարչապետ դառնալ․ գիտե՞ն խուլիգանական բառապաշարը որտեղից է, «կզացնել» ինչ է․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:50
Հրդեհի ահազանգ Մասիս քաղաքում․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ և երկու տուժած
19.05.2026 | 21:38
Թուրքիայում զինված անձը սպանել է 6, վիրավորել՝ 8 մարդու, ապա վերջ տվել կյանքին
19.05.2026 | 21:25
Փաշինյանի՝ ՀՀ տարածքում հայերի թվի մասին պնդումը սխալ է․ հայերը եղե՛լ են 90 տոկոսից ավելի
19.05.2026 | 21:15
Զրկված վարորդների երկրորդ շանսը․ ինչու է Փաշինյանն ընտրություններից առաջ ներողամիտ դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
Բոլորը

Ռուսական նավթի ներմուծման ծավալների մեծացումը Հնդկաստանի շահերից չի բխում և կարող է խոչընդոտել Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցներին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով։
Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների ընթացքում, որոնք անցկացվել են ապրիլի 11-ին տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքով՝ Բայդենը բանակցությունների ընթացքում «հստակ հասկացրել է՝ նա չի կարծում, որ Հնդկաստանի շահերից է բխում ռուսական էներգառեսուրսների կամ այլ ապրանքների ներմուծումն արագացնելը կամ ծավալներն ավելացնելը»։

Իր հերթին, Մոդին որևէ հրապարակային հայտարարություն չի արել ռուսական նավթի հետագա մատակարարումների վերաբերյալ։ Փսակին նաև չի նշել՝ արդյո՞ք Հնդկաստանը որևէ պարտավորություն է ստանձնել էներգակիրների ներմուծման հետ կապված, սակայն ասել է, որ Վաշինգտոնը պատրաստ է օգնել երկրին էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման հարցում։ Հնդկաստանն «իր դատողությունները կանի» այս «շատ անկեղծ խոսակցությունից», շեշտել է նա:

Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով ռուսական ընկերությունների նկատմամբ արևմտյան պատժամիջոցների սահմանումից ի վեր Հնդկաստանը մեծ զեղչերով գնել է առնվազն 13 միլիոն բարել ռուսական հում նավթ: Համեմատության համար նշենք, որ ողջ անցած տարվա ընթացքում, ըստ Reuters-ի, երկիրը Ռուսաստանից գնել է 16 մլն բարել նավթ։ Բացի այդ, Հնդկաստանը դեռ չի միացել Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո սահմանված պատժամիջոցներին։

Տաթև Ֆռանգյան