Բլինքենը վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունը՝ ընդլայնել Ուկրաինային տրվող աջակցությունը

Լուրեր

08.06.2026 | 18:10
ԲՀԿ-ն պնդում է՝ իրենց ձայները նվազեցվել են // ԵՄ-ն հերթական վարկը կտա Ուկրաինային. ԼՈՒՐԵՐ
08.06.2026 | 18:08
Զախարովայի պնդումը մանիպուլյատիվ է․ նախնական արդյունքներով ՔՊ-ն 2021-ի համեմատ ավելի շատ ձայն է ստացել
08.06.2026 | 18:02
Այս ընտրությունները ցույց են տալիս, որ միայն հայերն են որոշելու իրենց երկրի ապագան․ Ուկրաինայի ԱԳ նախարար
08.06.2026 | 17:56
120 ձայն հետ է եկել` մեր հաշվարկներով, վերահաշվարկ ենք պահանջել․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:53
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին․ Ֆիդան
08.06.2026 | 17:48
«Հանրապետություն»-ը շնորհավորել է ՔՊ-ին և Փաշինյանին՝ հաղթանակի կապակցությամբ
08.06.2026 | 17:40
Եթե Ծառուկյանը լավ մտածի՝ պիտի մատաղ անի, որ ԱԺ չանցնի․ ՔՊ-ին օդ ու ջրի պես պետք են նրա մանդատները ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:36
Հայաստանի գործող իշխանությանը այսօր անհրաժեշտ է ուժեղ և պատասխանատու հակակշիռ․ Արման Բաբաջանյան
08.06.2026 | 17:31
Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» հետ բանակցում է առանց գործակալի
08.06.2026 | 17:29
ՀՀ նախագահը շնորհավորել է ՔՊ-ին և խորհրդարան անցած ուժերին
08.06.2026 | 17:24
Հայաստանի շնորհապետական կուսակցությունը ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում
08.06.2026 | 17:17
Արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան ընտրողների վրա․ Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:15
«Բոլորին դեմ եմ»-ը ընտրությունների արդյունքները արդար և թափանցիկ չի համարում
08.06.2026 | 17:13
ՌԴ-ն ուզում էր կիրառել բոլոր գործիքները ՀՀ-ն իր ազդեցության գոտում պահելու․ պորտուգալացի պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.06.2026 | 17:10
ԲՀԿ-ն ասուլիս է հրավիրել. ՈւՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վերահաստատել է Միացյալ Նահանգների վճռականությունը՝ ընդլայնել Ուկրաինային տրվող աջակցությունը ՌԴ-ի կողմից ագրեսիայի ֆոնին և կոչ է արել այլ երկրներին ևս հետևել ԱՄՆ-ի օրինակին, գրում է VOA-ն։

Բլինքենը ելույթ է ունեցել ԱՄՆ-ի և Հնդկաստանի պաշտպանական ու արտաքին գերատեսչությունների միջև բանակցությունների արդյունքներով։ Ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Ռուսաստանի զինված ներխուժումն Ուկրաինա անվանել է «հարձակում կանոնների վրա հիմնված կարգի վրա»։

«Միացյալ Նահանգները կշարունակի մեծացնել աջակցությունն Ուկրաինայի կառավարությանն ու ժողովրդին և կոչ է անում մյուս երկրներին՝ անել նույնը։ Ռուսական ագրեսիան կտրուկ հակադրվում է ազատ և բաց հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տեսլականին, որը կիսում են Միացյալ Նահանգները և Հնդկաստանը։ Ռուսաստանի գործողությունները մեծ ազդեցություն են ունենում ոչ միայն Եվրոպայի և Ուկրաինայի, այլ ամբողջ աշխարհի վրա, օրինակ՝ դրանք պարենային անապահովության և գների բարձրացման պատճառ են դառնում»,- ասել է պետքարտուղարը:

Մասնավորապես, նրա խոսքով, մարտերը ներկայում խոչընդոտում են Ուկրաինայից հացահատիկի մատակարարմանը։

Տաթև Ֆռանգյան