Ֆրանսիան արտաքսել է 6 ռուս դիվանագետի

Լուրեր

19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
19.05.2026 | 11:11
Տեղ ենք հասել, ժողովուրդ․ Փաշինյանը դիմեց արցախցիներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:54
24 մասնակից՝ 11 երկրից․ մեկնարկում է Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը
19.05.2026 | 10:42
ԱԱ-2026․ Բրազիլի հավաքականի հայտացուցակն ու Նեյմարի վերադարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 10:35
Թրամփը հայտարարել է, որ հետաձգում է մայիսի 19-ին Իրանի վրա նախատեսված հարվածները
19.05.2026 | 10:34
Մեկնարկել է Արարատ Միրզոյան-Կեստուտիս Բուդրիս առանձնազրույցը
19.05.2026 | 10:23
Փաշինյանի քարոզարշավը Սպիտակում. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 10:11
Արտարժույթների փոխարժեքները՝ մայիսի 19-ի դրությամբ
19.05.2026 | 09:50
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.05.2026 | 09:37
Երևանի շուրջ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում․ ՆԳՆ
19.05.2026 | 09:28
Առաջին անգամ Հայաստանից միլիոնավոր դոլարների հասնող հայրենական արտադրության զենք է արտահանվել․ ԲՏԱ նախարար
18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
Բոլորը

Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ևս 6 ռուս դիվանագետի։ Այս մասին ասվում է երկրի ԱԳ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում, գրում է VOA-ն։

«Երկարատև հետաքննությունից հետո Ներքին անվտանգության գլխավոր վարչությունը (DGSI) ապրիլի 10-ին զեկուցել է Ֆրանսիայում ռուսական հետախուզական ծառայությունների կողմից իրականացված գաղտնի գործողության մասին։ Ռուս վեց գործակալներ, որոնք աշխատել են դիվանագիտական քողի ներքո և իրականացրել ազգային անվտանգության շահերին հակասող գործողություններ, պերսոնա նոն գրատա են հայտարարվել»,- ասվում է փաստաթղթում։

Հայտարարության համաձայն՝ արտաքսման մասին զեկուցվել է ՌԴ դեսպանատան նախարար-խորհրդատուին, որը երկուշաբթի երեկոյան հրավիրվել է Ֆրանսիայի ԱԳՆ։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է՝ նշելով, որ «Ռուսաստանը համարժեք պատասխան կտա», սակայն մանրամասներ չի հայտնել։

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին ՌԴ-ի կողմից Ուկրաինայում ռազմական գործողությունների մեկնարկից հետո բազմաթիվ եվրոպական երկրների արտաքսել են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների։

Տաթև Ֆռանգյան