Շրի Լանկան դադարեցնում է երկրի արտաքին պարտավորությունների գծով վճարումները

Լուրեր

26.11.2024 | 21:30
ՔՊ-ն Արգիշտի Մեխակյանին կառաջադրի Արմավիրի մարզպետի թեկնածու
26.11.2024 | 21:23
Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Հայաստանում
26.11.2024 | 21:14
Ուժեղացված ծառայություն Երևանում. տարբեր կասկածանքներով բաժիններ է տեղափոխվել 22 անձ
26.11.2024 | 21:00
Ադրբեջանն ուզում է ԵՄ դիտորդներին ՀՀ-ից հանել, որ սահմանային բախումները չկանխարգելվեն․ Արման Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:46
Նախարարը՝ սկանդալի կենտրոնում. Factor TV-ի հրապարակման հետքերով փաստաբաններն ուսումնասիրություն են կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 20:44
Նոր Արեշում այրվել է երկու «Լեքսուս». հրկիզողը ձերբակալվել է
26.11.2024 | 20:29
Գերմանիան իրավունք չունի Taurus-ներ մատակարարել. Շոլց
26.11.2024 | 20:14
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում
26.11.2024 | 20:00
Ես կողմ եմ Գյումրի-Կարս երկաթգծի շահագործմանը․ 1992-ին Թուրքիայի հետ բանակցելով՝ ստացանք 100,000 տոննա ցորեն․ Խոսրով Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 19:48
Թուրքիայում 70 կգ ոսկով բերման ենթարկված Ադրբեջանի դեսպանության ռազմական կցորդը Բաքվում կալանավորվել է
26.11.2024 | 19:35
No comment. Ասլանյանը՝ Փաշինյանի խնդրանքի, Աղազարյանի` մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 19:22
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
26.11.2024 | 19:08
Մոսկվան բրիտանացի դիվանագետին զրկել է հավատարմագրումից և արտաքսում է երկրից
26.11.2024 | 18:57
Քննությունը նորմալ գնում է, չի կարելի եղածը ուրիշ հողի վրա ներկայացնել․ Հակոբ Ասլանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2024 | 18:42
Երեք ընդդիմադիր կուսակցություններ դիմել են Վրաստանի ԿԸՀ՝ իրենց պատգամավորական ցուցակները չեղարկելու համար
Բոլորը

Շրի Լանկայի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է երկրի բոլոր արտաքին պարտավորությունների գծով վճարումների դադարեցման մասին։ Այս մասին ասված է գերատեսչության հրապարակված հրամանագրում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Նախարարության քաղաքականությունը կդառնա որոշ ժամանակով բոլոր արտաքին պարտքերի սառեցումը՝ պատշաճ կերպով վերակառուցելու այդ պարտավորություններն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից աջակցվող տնտեսական վերափոխման օրակարգին համապատասխան»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է, որ դեֆոլտ է հայտարարվել «միջազգային շուկաներում թողարկված բոլոր պարտատոմսերի, բոլոր երկկողմանի վարկային պարտավորությունների գծով, բացառությամբ՝ Շրի Լանկայի Կենտրոնական բանկի և այլ երկրների միջև սվոփի» պայմանագրերի։ Նաև դադարեցվել են վճարումներն առևտրային բանկերի կամ այլ վարկային կազմակերպությունների հետ արտարժույթով արտահայտված վարկային պայմանագրերով։

Ֆինանսների նախարարությունը նշում է, որ «այդ միջոցառումներն արտակարգ են և վերջին միջոցը՝ կանխելու երկրի ֆինանսական վիճակի հետագա վատթարացումը»։

Տաթև Ֆռանգյան