Զինվորի տնից՝ օդանավակայան․ արցախյան պատերազմի մասնակիցները նոր աշխատանք ունեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 13:55
Կահույքի ոլորտում իրացման շրջանառությունն աճել է 26.7%-ով․ ՊԵԿ
26.08.2026 | 13:51
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
26.08.2026 | 13:46
PFA. Պրեմիեր լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստն ու խորհրդանշական հավաքականը
26.08.2026 | 13:37
Հայկական Arins Group-ը գնում է Վրաստանում Terabank-ը և Biltmore հյուրանոցը․ վրացական ԶԼՄ-ներ
26.08.2026 | 13:27
ԱՄՆ-ը դադարեցրել է ամբողջ աշխարհում վիզաների համար դիմումների ընդունումը
26.08.2026 | 13:18
Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 13:10
Ինչ խնդիրներ են արձանագրվել 2025 թ․ ամառային և ձմեռային զորակոչերի ընթացքում․ ՀՔԱՎ-ի զեկույցը
26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
Բոլորը

Զինվորի տնից՝ օդանավակայան։ 20-ամյա Արամ Խաչատրյանը մեկ ամիս է՝ «Զվարթնոց» օդանավակայանում գործավարի աշխատանք է կատարում, աշխատում է բոլորին հավասար ու մեծ նվիրումով։

Արամը 9 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց Արցախյան 44-օրյա պատերազմը։ Մարտակերտում էր ծառայում, հետո Մարտունի տեղափոխվեց։ 35 օր թշնամու դեմ անզիջում կռիվ էր տալիս, հետո բեկորային վնասվածքներ ստացավ։

Ստացված վնասվածքների պատճառով համակարգչով երկար աշխատել չէր կարող։ Այս փաստն ավելի էր դժվարացնում աշխատանք գտնելը, բայց, ասում է, ճակատագիրն իր համար արդեն իսկ ծրագրեր ուներ։ Իմացավ օդանավակայանում աշխատելու հնարավորության մասին ու ձեռքից բաց չթողեց։

«Հոգուս խորքում միշտ էլ մեծ ցանկություն ու հետաքրքրություն եմ ունեցել օդանավակայանում աշխատանքի հանդեպ»,- անկեղծանում է Արամը։

Բացի Արամից՝ պատերազմի ևս 5 մասնակից ավիացիոն անվտանգությունում է աշխատանքի անցել։ Այսօր նրանցից երկուսին հանդիպեցինք։

Արման Համբարչյանը վերահսկիչ խմբերի հետ սեմինարներից հետո փորձաշրջան է անցնում ավիացիոն անվտանգության բաժնում։ Հույս ունի, որ 3 ամիս հետո հիմնական աշխատանքի կանցնի։

Կյանքը շատ դժվար ու ծանր փուլից հետո տվեց այդ հնարավորությունը․ 10 ամսվա զինծառայող, 21-ամյա Արմանը թեժ մարտերի է մասնակցել։ Բազմաբեկոր վնասվածքներ է ստացել 2020-ի հոկտեմբերի 10-ին՝ անօդաչու թռչող սարքի հարվածից։ Բեկորների մի մասը դեռ մնում է մարմնում։

Բժշկի ու ծրագրավորողի մասնագիտություններն ուսումնասիրած Արմանը նաև երրրորդ մասնագիտությունն ընտրեց՝ ավիացիոն անվտանգություն։

Հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած կամ վիրավորում ստացած 120 տղաներ Զինվորի տան աջակցությամբ արդեն իսկ աշխատանքի են տեղավորվել տարբեր գերատեսչություններում ու ընկերություններում։ Նրանցից 15-ը օդանավակայանում ու քաղաքացիական ավիացիայում են։ Բոլորն էլ աշխատում են սիրով ու վստահությամբ, որ թռիչքներ դեռ շատ են ունենալու։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան