ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել անկախ Ուկրաինա, թուլացած ու մեկուսացած Ռուսաստան․ Ջեյք Սալիվան

Լուրեր

29.07.2026 | 00:56
«Արարատ-Արմենիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 23:02
«Կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը»․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
28.07.2026 | 22:38
Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան
28.07.2026 | 22:15
Firebird AI ընկերության՝ Հրազդան քաղաքում գտնվող «ԱԲ գործարանն» օրեր անց կգործարկվի. ԲՏԱ նախարար
28.07.2026 | 21:49
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.07.2026 | 21:35
1 տրիլիոն դրամից ավելի ավանդներ, 800 մլրդ դրամ վարկեր․ Ամերիաբանկն ամփոփել է մանրածախ բանկինգի 2026-ի առաջին կիսամյակը
28.07.2026 | 21:23
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ջոկերի հրամանատարներին և բանակային դիրքերի ավագներին
28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
Բոլորը

Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է տեսնել «անկախ Ուկրաինա» և «թուլացած ու մեկուսացած Ռուսաստան», գրում է The Hill-ը։

«Մեր քաղաքականությունը միանշանակ է, որ մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու Ուկրաինային հաջողության հասնել: Եվ դա կլինի։ Նախագահ Զելենսկին և ժողովրդավարական ճանապարհով ընտրված Ուկրաինայի կառավարությունը կորոշեն, թե ինչումն է այդ հաջողությունը։ Սակայն, ի վերջո, մենք ցանկանում ենք տեսնել անկախ Ուկրաինա, թույլ ու մեկուսացած Ռուսաստան և ավելի ուժեղ, ավելի միասնական ու վճռական Արևմուտք։ Մենք հավատում ենք, որ այս երեքն էլ կարող են իրագործվել»,- ասել է Սալիվանը NBC-ի «Meet the Press» հաղորդման ժամանակ։

Ուկրաինան վերջերս որոշակի առաջընթաց ունի Ռուսաստանի դեմ պատերազմում։ Ինչպես ուկրաինացի, այնպես էլ ԱՄՆ պաշտոնյաներն ասում են, որ Կիևի ճակատամարտը հիմնականում շահել են նրա պաշտպանները։

Սակայն Սալիվանը զգուշացրել է Ուկրաինայի համար նոր դժվարությունների մասին՝ նշելով, որ նոր նշանակված ռուս գեներալը, որը հայտնի է Սիրիայում իր դաժանություններով, ղեկավարելու է ներխուժումը։

«Մենք արդեն տեսել ենք ռազմական հանցագործություններ ու վայրագություններ, զանգվածային սպանություններ, սարսափելի լուսանկարներ Բուչայից և Կրամատորսկի հրթիռային հարձակումից»,- ասել է Ջեյք Սալիվանը։

 

Էմմա Չոբանյան